

-
Song
Qele-Qele
-
Երաժշտության հեղինակ (ներ)
ԴերՀովա
-
Խոսքերի հեղինակ (ներ)
Սիրուշո
Սիրուշո
2008 թվականին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրեց Սիրուշոն: 53-րդ մրցույթը հյուրընկալվեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում:
Հայաստանյան մրցութային երգի ընտրության նպատակով` կազմակերպվեց երգահանների մրցույթ եւ վերջնական 4 տարբերակներից հաղթեց «Քելե-Քելե» երգը, որով էլ Սիրուշոն ներկայացավ եվրատեսիլյան ունկնդրին: Երգը գրվել էր Սիրուշոյի և կանադահայ կոմպոզիտոր Դեր-Հովայի կողմից։ «Քելե-Քելե»-ն էթնիկ հնչյունների եւ ժամանակակից փոփ երաժշտության համադրություն է: Այն սկզբում բալլադ է հիշեցնում, հետո վերածվում է տեմպո փոփ երգի:
Սիրուշոն գրավեց 4-րդ հորիզոնականը` հավաքելով 199 միավոր: Նա 8 անգամ արժանացավ առավելագույն 12 միավորների: Ընդհանուր 272 միավորով հաղթող ճանաչվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դիմա Բիլանը` իր “Believe” երգով:
Մրցույթից հետո Սիրուշոն Իսրայելի ներկայացուցիչ Բոազ Մաուդայի և Սերբիայից Ելենա Տոմաշեւիչի հետ համատեղ ձայնագրեց երգ խաղաղության մասին: Այն կոչվում էր “Time to pray” (Ժամանակն է աղոթել), որի խոսքերի հեղինակը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը դարձավ:
Սիրուշոյի երաժշտական գործունեությանն ավելի մանրամասն ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել երգչուհու պաշտոնական կայք (http://sirusho.am/):