Իվետա Մուկուչյան
Իվետա Մուկուչյան Armenia
  • Song

    LoveWave

  • Երաժշտության հեղինակ (ներ)

    Լիլիթ Նավասարդյան, Լևոն Նավասարդյան

  • Խոսքերի հեղինակ (ներ)

    Իվետա Մուկուչյան, Սթեֆանի Քրաթչֆիլդ

Իվետա Մուկուչյան

«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացրեց երգչուհի Իվետա Մուկուչյանը՝ LoveWave մրցութային երգով:

Իվետա Մուկուչյանը ծնվել է 1986 թ-ին Հայաստանում: 5 տարեկանից նրա ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա, սակայն 20 տարի այնտեղ ապրելուց հետո, Իվետան որոշում է կայացրել վերադառնալ իր արմատներին՝ Հայաստան:

Նա սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ուսման տարիներին էլ hասկացել, որ իր ինքնադրսեւորման հիմնական միջոցը եւ կոչումը երաժշտությունը պետք է լինի: 2012 թ-ին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծին:

Քրտնաջան աշխատանքի արդյունքում այսօր Իվետան արդեն ճանաչված երգչուհի է, ինչպես նաեւ մի շարք երգերի հեղինակ, ով զուգահեռաբար գործունեություն է ծավալում Հայաստանում եւ Գերմանիայում: Իր իսկ բնութագրմամբ` «մտածում է գերմանացու նման, սիրում ՝ հայի»:

Հանրային հեռուստաընկերության ներկայացրած “LoveWave” երգի երաժշտության համահեղինակները Լևոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը: Երգի հիմքում երգչուհու ապրումներն են ու զգացմունքները: Ինչպես երկրաշարժի, այնպես էլ սիրո ալիքը տագնապեցնող է, սթափեցնող, այն կարող է մեկ վայրկյանում փոխել մարդուն ու նրա կյանքը: