Անդրե
Անդրե Armenia
  • Song

    Without Your Love

  • Երաժշտության հեղինակ (ներ)

    Արմեն Մարտիրոսյան

  • Խոսքերի հեղինակ (ներ)

    Catherine Bekian

Անդրե

Հայաստանը 2006 թվականին կատարեց իր առաջին քայլերը դեպի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթ: Հայ  էստրադային երգիչ Անդրեն առաջինն էր, ում վստահվեց Հայաստանը եվրատեսիլյան մրցույթում ներկայացնելու առաքելությունը, որը տվյալ տարի անց էր կացվում Հունաստանի մայրաքաղաք Աթենքում:                                    
Մրցույթին Անդրեն ներկայացավ “Without your love” (Առանց քո սիրո) երգով, որի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն էր, իսկ խոսքերինը` Քեթրին Բեքյանը: Այն արևմտյան և ավանդական հայկական երաժշտության միաձուլում էր:Երգի գործիքավորումը կատարել էր Արա Թորոսյանը, իսկ բեմադրության ընթացքում երգն ուղեկցվում էր Եգոր Դռուժինի բեմադրած յուրահատուկ պարային շարժումներով: Այս երկուսի միաձուլումը տվեց սպասված արդյունքը և Հայաստանը եվրոպացի հանդիսատեսին ներկայացրեց հետաքրքիր և հիշարժան ելույթ:
Մրցույթը վարում էր հույն երգիչ Սակիս Ռուվասը, ով ներկայացրել էր Հունաստանը երգի մրցույթում 2004 թվականին, և դերասանուհի Մարիա Մենոունոսը:
Հաշվի առնելով մրցույթի եզրափակիչ փուլում ներկայացված տվյալները` Հայաստանը 129 միավորով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: Հայաստանն առավելագույն 12 միավորներ ստացավ Ռուսաստանից և Բելգիայից: Մրցույթը 292 միավորով հաղթեց Ֆինլանդիան ներկայացնող ռոք բենդ «Լորդի»-ն` «Ծանր Ռոք Հալելույա» երգով:
Եվրատեսիլյան դրական լիցքեր ստանալուց հետո Անդրեն մեկնեց բազմաթիվ համերգային շրջագայությունների, ձայնագրեց նոր երգեր, նկարահանեց տեսահոլովակներ և թողարկեց ալբոմներ:
Անդրեի և իր գործունեության մասին ավելի մանրամասն ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել երգչի պաշտոնակական էջ (http://www.andre.am/):