

-
Song
«Մամա»
-
Երաժշտության հեղինակ (ներ)
Վլադիմիր Արզումանյան
-
Խոսքերի հեղինակ (ներ)
Վլադիմիր Արզումանյան
Վլադիմիր Արզումանյան
«Մանկական եվրատեսիլ-2010» երգի մրցույթին եվրատեսիլյան հայաստանյան պատվիրակը դարձավ արցախաբնակ Վլադիմիր Արզումանյանը, որը Բելառուսում կայանալիք մրցույթին ներկայացավ «Մամա» երգով:
Վլադիմիրին բեմում միացան նաեւ նրա հասակակից հինգ պարող տղաները՝ Գրիգորը, Գեւորգը, Վախթանգը, Դանիելը եւ Տիգրանը: Ըստ Քրիստինե Ավագիմյանի բեմադրության՝ նրանք բոլորը Վլադիմիրի բակային ընկերներն էին: Պարային մասում ընգրկված էին եւ՛ հայկական ազգային պարին, եւ՛ հիփ-հոփին բնորոշ տարրեր:
Այդ տարի մասնակից երկրները 14-ն էին: Մրցույթի հաղթողն ընտրվելու էր ժյուրիի եւ հանդիսատեսի համատեղ քվեարկությամբ: Վաստակելով 120 միավոր՝ Վովան հաղթեց «Մանկական եվրատեսիլ-2010» երգի մրցույթում: Սա Հայաստանի առաջին հաղթանակն էր եվրատեսիլյան որեւէ մրցույթում: Վաստակած միավորներով Վլադիմիրին հաջորդում էին Ռուսաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչները:
Ոգեշնչված Հայաստանի հաղթանակով՝ Հանրային հեռուստաընկերությունը հայտ ներկայացրեց գալիք մրցույթը Հայաստանում անցկացնելու: Արդյունքում որոշվեց, որ Երեւանն է լինելու «Մանկական եվրատեսիլ-2011» մրցույթի մայրաքաղաքը: