

-
Song
Lonely Planet
-
Երաժշտության հեղինակ (ներ)
Թոնի Այոմի
-
Խոսքերի հեղինակ (ներ)
Վարդան Զադոյան
Դորիանս
Հայաստանը «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում ներկայացրեց Դորիանս ռոք-խումբը, որի կազմում էին ԳոռՍուջյանը - վոկալ, Գագիկ Խոդավիրդին - կիթառ, Արման Փահլևանյանը – ստեղնաշարային գործիքներ, Էդգար Սահակյանը - բասս, Արման Ջալալյանը – հարվածային գործիքներ: "Lonely Planet" մրցութային երգի կոմպոզիտորն է հայտնի կիթառահար Թոնի Այոմին, իսկ խոսքերի հեղինակը՝ Վարդան Զադոյանը:
«Եվրատեսիլ-2013»-ին Հայաստանը 41 միավորով զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը, հաջորդելով Էյթոր Ինգին Իսլանդիայից 6 միավորի տարբերությամբ և նախորդելով Բոնի Թայլերին Մեծ Բրիտանիայից 18 միավորի տարբերությամբ: Մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Դանիայի ներկայացուցիչ Էմելի դե Ֆորեսթը 281 միավորով:
Դորիանս խումբը մեծ ճանաչում ունի հայրենիքում և դասվում է լավագույն ռոք-խմբերի շարքին: