29.12.2023

Պատանի երաժիշտների Եվրատեսիլ

Հայաստանը 2024 թվականին մասնակցում է Եվրոպական հեռարձակողների միության կողմից կազմակերպվող «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ին։ Առաջին ալիքը հայտարարում է դասական երաժիշտ-կատարողների մրցույթ, որի հաղթողը Հայաստանը կներկայացնի «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024-ին»:

Մրցույթին կարող են մասնակցել այն պատանիները, որոնք 2024 թ. օգոստոսի 17-ի դրությամբ կլինեն նվազագույնը 12, առավելագույնը՝ 21 տարեկան: Մրցույթին կարող են դիմել այն պատանիները, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ վերջին 2 տարիներին մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում։ Լսումներին կարող են դիմել միայն մենակատարները: Առաջին փուլը հաղթահարած դիմորդները կհրավիրվեն լսումների 2-րդ փուլին։ Այստեղ պրոֆեսիոնալ ժյուրին կառանձնացնի լավագույն մասնակիցներին, որոնք կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի ընթացքում հանդես կգան Առաջին ալիքի եթերում:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել www.1tv.am կայք, լրացնել հայտը՝ ներկայացնելով 1 ստեղծագործության վիդեո տարբերակ՝ կենդանի կատարմամբ (որպես youtube-ի փակ հղում): Հայտերն ընդունվում են մինչև հունվարի 25-ը: Հարցերի դեպքում մասնակիցները կարող են գրել [email protected] էլեկտրոնային հասցեին: