02.05.2017

Արծվիկը մեկնարկել է իր եվրատեսիլյան թռիչքը. առաջին արձագանքները Կիևից

«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը մասնակցել է եվրատեսիլյան առաջին փորձին և շատ ոգևորված է: «Չեմ կարողանում ճիշտ բառեր գտնել զգացողություններս փոխանցելու համար: Այս պահերի մասին երազել եմ դեռ այն ժամանակ, երբ լրացնում էի «Դեպի Եվրատեսիլ»-ի հայտը: Ամեն բան այնքան տպավորիչ է, այնպիսի թևեր եմ ստանում, երբ բեմում գիտակցում եմ, որ ներկայացնում եմ իմ երկիրը»,- նշում է Արծվիկը: 
 
«Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան պատվիրակի` երեկվա եվրատեսիլյան փորձը լավագույնն են ճանաչել մրցույթը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչները և արժանացրել 100 առավելագույն միավորի: «Շատ շնորհակալ եմ բոլորին քվեարկության և օժանդակության համար: Չափազանց հաճելի անակնկալ էր ինձ համար»,- նշում է Արծվիկը: 
 
Հաջորդ փորձը կկայանա մայիսի 5-ին: 
Այսօր Արծվիկը կմասնակցի եվրատեսիլյան տեսաբացիկի երկրորդ մասի նկարահանումներին, իսկ մայիսի 4-ին հանդիպում կունենա Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:  
«Եվրատեսիլ 2017» միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում, 16-րդ համարի ներքո:
 
Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.1tv.amwww.eurovision.am կայքերում, ինչպես նաև Արծվիկի պաշտոնական էջերում՝ Facebook, InstagramTwitter: