11.04.2017

«Եվրատեսիլ 2017»-ի Գերմանիայի ներկայացուցիչը կժամանի Հայաստան

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Գերմանիայի ներկայացուցիչ Լևինան, եվրատեսիլյան պրոմո-արշավի շրջանակում, ապրիլի 13-ին կժամանի Հայաստան: Երկօրյա այցի ընթացքում Լևինան հնարավորություն կունենա հանդիպելու եվրատեսիլյան հայ երկրպագուներին, ինչպես նաև ծանոթանալու հայկական մշակույթին և պատմությանը: Նա կայցելի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, կհանդիպի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներին, ինչպես նաև հարցազրույց կտա հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների: 
 
Հիշեցնենք, որ մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկն իր կազմակերպած եվրատեսիլյան challenge-ն առաջինը նետել էր հենց նրան։ Ի պատասխան Լևինան կատարել էր Կոմիտասի «Կաքավիկ» ստեղծագործությունը։ Այն մեծ ոգևորություն առաջացրեց հայ երկրպագուների մոտ:
 
Սպասվելիք այցը կօգնի Լևինային հայկական երաժշտության մասին նոր գիտելիքներ ձեռքբերել, ինչու չէ նաև ներկայացնել հայերեն նոր կատարումներ: