04.12.2015

«Եվրատեսիլ 2016»-ին կմասնակցեն 43 երկրներ

Ստոկհոլմն արդեն երրորդ անգամ է հյուրընկալելու Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթը, որին մասնակցելու են 43 երկրներ: 2016 թվականի մայիսին կայանալիք Եվրատեսիլը մասնակիցների քանակով կլինի ամենամասշտաբայինը՝ կրկնելով 2008 և 2011թթ.-ին սահմանված ռեկորդը: Մեկ տարի բացակայությունից հետո մրցույթին կրկին կմասնակցեն Ուկրաինան և Բոսնիա Հերցոգովինան: 2013թ-ից ի վեր Խորվաթիան և Բուլղարիան նույնպես առաջին անգամ կմասնակցեն մրցույթին:

Եվրատեսիլ երգի մրցույթը ներառական միջոցառում է: Դա ապացուցում է այն փաստը, որ մրցույթին մասնակցելու է նաև Ավստրալիան: 2016թ-ը նշանակալից տարի է հատկապես Իսլանդիայի համար, քանի որ երկիրը նշում է մասնակցության 30-րդ հոբելյանը: