Եվա Ռիվաս
Եվա Ռիվաս Armenia
  • Song

    Apricot Stone

  • Երաժշտության հեղինակ (ներ)

    Արմեն Մարտիրոսյան

  • Խոսքերի հեղինակ (ներ)

    Կարեն Կավալերյան

Եվա Ռիվաս

2010 թվականին Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացրեց երգչուհի Եվա Ռիվասը: Հայաստանյան մրցութային երգը “Apricot stone”-ն էր (Ծիրանի կորիզ), որի խոսքերի հեղինակը Կարեն Կավալերյանն էր, իսկ երաժշտության հեղինակը`Արմեն Մարտիրոսյանը: 2009 թ-ին Ալեքսանդր Ռիբակի հաղթանակից հետո 55-րդ հոբելյանական մրցույթն իրականացնելու պարտականությունները ստանձնեց Նորվեգիան:
Մինչ բուն մրցույթին մասնակցելը, Եվա Ռիվասը բազմաթիվ ելույթներ ունեցավ արտերկրում: Նա այցելեց Ռուսաստան, Հունաստան, Կիպրոս, Ռումինիա, Խորվաթիա, Բուլղարիա, Գերմանիա, Իսրայել, Բելգիա, Ֆրանսիա եւ Վրաստան:   Յուրաքանչյուր քաղաքում կայանելով՝ հայկական թիմը տնկում էր ծիրանենիներ՝ այսպիսով թողնելով հայկական շունչը Եվրոպայի ամենատարբեր անկյուններում:
Եզրափակչին ելույթ ունենալով 21-րդ համարի ներքո` Եվա Ռիվասը վաստակեց 141 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Գերմանիայի ներկայացուցիչ Լենա Մայերը ճանաչվեց մրցույթի հաղթող` եզրափակչում վաստակելով 246 միավոր:
Ներկայում Եվա Ռիվասը շարունակում է իր գործունեությունը և՛ հայկական, և՛ ռուսական շոու-բիզնեսում: