Հարգելի՛ դիմորդ, նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային հայտ: Մինչ հայտը լրացնելը, խնդրում ենք ՈՒՇԱԴԻՐ ընթերցել հայտը ներկայացնելու կանոններն ու պահանջները, ինչպես նաև ՊԱՐՏԱԴԻՐ ծանոթանալ հայտի վերջում կցված մասնակցության ընդհանուր դրույթներին և պայմաններին:
Հայտերն ընդունվում են 2025թ.-ի հուլիսի 7 – օգոստոսի 10-ը։
Հարցերի դեպքում կարող եք ուղարկել էլեկտրոնային նամակ [email protected] հասցեին:
Լսումներին մասնակցելն անվճար է:
Լսումներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները կամ ռեզիդենտները, որոնք 2025թ. դեկտեմբերի 13-ի դրությամբ կլինեն առնվազն 9` առավելագույնը 14 տարեկան (ծնված կլինեն 2010թ.-ի դեկտեմբերի 14-ից 2016թ.-ի դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում)։
Լսումներին կարելի է մասնակցել անհատապես, դուետով կամ խմբով (որը պետք է բաղկացած լինի առավելագույնը 6 անդամներից, որոնց տարիքը կհամապատասխանի մրցույթի կանոններին): Ցանկացած դեպքում, անհրաժեշտ է լրացնել միայն մեկ հայտ:
Մասնակցության հայտը կարելի է լրացնել միայն մեկ անգամ: Նախագծի լսումներին կարելի է մասնակցել միայն մեկ անգամ:
Անձնական տվյալներն անհրաժեշտ է լրացնել այնպես, ինչպես դրանք նշված են անձնագրում: Եթե Ձեր կողմից մուտքագրված անձնական տվյալները չհամապատասխանեն անձնագրում առկա տվյալներին, Ձեր հայտը չի դիտարկվի:
Լսումներին կարելի է մասնակցել դիմորդի ընտրությամբ ցանկացած 2 ճանաչված երգերի քավր տարբերակներով: Լսումների եզրափակիչ փուլը հաղթելու դեպքում մասնակցի համար կգրվի նոր երգ, որով էլ նա կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025»-ին։
Լսումների առաջին փուլը հաղթահարելու դեպքում դիմորդը պետք է հասանելի լինի Երևան քաղաքում կամ ՀՀ տարածքում 2025թ.-ի օգոստոսի 13 - 22-ը՝ Երևանում կայանալիք լսումների երկրորդ փուլին մասնակցելու նպատակով։
Լսումների եզրափակիչ փուլի հաղթողին կորոշի հայաստանյան և միջազգային մասնագետներից կազմված պրոֆեսիոնալ ժյուրին և ֆոկուս խումբը։
Հայտի վերջում անհրաժեշտ է կցել դիմորդի լուսանկարները և մրցույթին ներկայացվող 2 քավր երգերի կենդանի կատարման տեսագրությունը՝ YouTube հարթակի փակ հղման տեսքով։
Լսումների նախնական փուլը հաղթահարելու դեպքում «Մանկական Եվրատեսիլ» նախագծի ստեղծագործական թիմը կապ կհաստատի Ձեզ հետ՝ հայտում նշված էլեկտրոնային հասցեի կամ հեռախոսահամարի միջոցով: