Եվրատեսիլ

Բարի գալուստ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակցության հայտերի ընդունման էջ

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի 2-րդ եթերաշրջանը երգիչների և նրանց կողմից ներկայացված երաժշտական ստեղծագործությունների մրցույթ է, որի հաղթող մասնակիցը, իր մրցութային երգով, կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ 2018-ին:

Նախագծի առաջին փուլին կարող են մասնակցել 2018 թ.-ի Մայիսի 8-ի դրությամբ 16 տարին լրացած բոլոր ցանկացողները: Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել ստորև ներկայացված հայտը: Մինչ այն լրացնելը, խնդրում ենք ՈՒՇԱԴԻՐ ընթերցել և ծանոթանալ հայտը ներկայացնելու կանոններին:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 91650015 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] հասցեին:

  • Նախագծին մասնակցելն անվճար է:
  • Նախագծին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները և ամբողջ աշխարհում բնակվող արմատներով հայ մեր հայրենակիցներն, ովքեր 2018 թ. Մայիսի 8-ի դրությամբ կլինեն առնվազն 16 տարեկան:
  • Նախագծին կարելի է մասնակցել միայն պատրաստի երգով: Դիմորդները ներկայացնում են իրենց մրցութային երգը և նախագծում հաղթելու դեպքում հենց այդ երգով էլ ներկայացնում են Հայաստանը Եվրատեսիլ 2018-ին:
  • Մրցույթին ներկայացվող երգը (երաժշտությունը և խոսքերը) չպետք է որևէ կերպ հրապարակված լինի մինչև 2017 թ. սեպտեմբերի 30-ը: Սա նշանակում է, որ երգը չի կարող հրապարակված և հասանելի լինել համացանցում, երաժշտական առցանց հարթակներում, հեռուստատեսության և ռադիոյի եթերում, չի կարող հնչած լինել կամ հնչել համերգներին և տարատեսակ միջոցառումներին` նշված ժամկետից շուտ:
  • Մրցույթին ներկայացվող երգի երաժշտությունը և խոսքերը պետք է լինեն ավարտուն տեսքով, իսկ գործիքավորումը կարող է լինել demo (նախնական) տարբերակով:
  • Մրցույթին ներկայացվող երգի առավելագույն տևողությունը 3 րոպե է:
  • Նախագծին կարելի է մասնակցել անհատապես /սոլո/, զույգով /դուո/ կամ խմբով, որը պետք է բաղկացած լինի առավելագույնը 6 հոգուց: Ցանկացած դեպքում, անհրաժեշտ է լրացնել միայն մեկ հայտ:
  • Մասնակցության հայտը կարելի է լրացնել միայն մեկ անգամ: Նախագծի լսումներին կարելի է մասնակցել միայն մեկ անգամ:
  • Անձնական տվյալներն անհրաժեշտ է լրացնել այնպես, ինչպես դրանք նշված են անձնագրում: Եթե Ձեր կողմից մուտքագրված անձնական տվյալները չհամապատասխանեն անձնագրում առկա տվյալներին, Ձեր հայտը չի դիտարկվի:
  • Հայտի վերջում անհրաժեշտ է կցել Ձեր լուսանկարը, մրցույթին ներկայացվող երգի ձայնագրությունը և ՈՐԵՎԷ ԱՅԼ ԵՐԳԻ (ոչ Ձեր կողմից ներկայացվող մրցութային երգի) կենդանի կատարման հղում (YouTube link) կամ ակապելլա կատարման ձայնագրություն / տեսագրություն:
  • Հայտին անհրաժեշտ է կցել նաև Ձեր կողմից ներկայացվող երգի հեղինակային իրավունքի գրանցման և այլ հարակից փաստաթղթերը: Դրանց բացակայության դեպքում Ձեր հայտը չի դիտարկվի:
  • Լսումների փուլը հաղթահարելու դեպքում «Դեպի Եվրատեսիլ» նախագծի ստեղծագործական թիմի ներկայացուցիչը կապ կհաստատի Ձեզ հետ՝ հայտում նշված հեռախոսահամարի կամ էլեկտրոնային հասցեի միջոցով:
Լրացնել հայտը