

-
Song
«Choco Factory»
-
Երաժշտության հեղինակ (ներ)
Մոնիկա Ավանեսյան, Էմմա Ասատրյան
-
Խոսքերի հեղինակ (ներ)
Մոնիկա Ավանեսյան, Էմմա Ասատրյան
Մոնիկա Ավանեսյան
«Մանկական եվրատեսիլ-2013» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրեց 15-ամյա Մոնիկա Ավանեսյանը հայ ջազ երգչուհի Էմմա Ասատրյանի հետ համատեղ ստեղծած «Choco Factory» երգով:
«Մանկական եվրատեսիլ-2013» երգի մրցույթը տեղի ունեցավ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում, մասնակցում էին 12 երկրներ: Հայաստանի ելույթը շատ վառ էր ու գունեղ, համապատասխանում էր երգի տրամադրությանը: Դեկորացիաները թխվածքի եւ շոկոլադի տեսք ունեին, իսկ արտիստներն իրենց հագուստով քաղցրավենիքի խանութի աշխատակից էին հիշեցնում:
Հայաստանի պատվիրակ Մոնիկա Ավանեսյանը գրավեց 6-րդ հորիզոնականը: «Մանկական եվրատեսիլ-2013» մրցույթի հաղթող ճանաչվեց Մալթայի ներկայացուցիչ Գայա Կաուչին՝ “The Start” երգով: