23.11.2023

Ինչպես քվեարկել Yan Girls-ի օգտին

Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի այս տարվա հաղթողին կարող եք որոշել դուք՝ օնլայն քվեարկությամբ:

Դուք կարող եք քվեարկել Հայաստանը ներկայացնող Yan Girls խմբի  օգտին՝ անկախ այն բանից, թե աշխարհի որ ծայրում եք գտնվում, այդ թվում հենց Հայաստանից:

Ուրբաթ օրվանից՝ նոյեմբերի 24-ից,  կարող եք քվեարկել jesc.tv կայքի միջոցով , որտեղ կլինեն բոլոր ելույթների նախադիտումները: Դրանք դիտելուց հետո կարող եք քվեարկել Հայաստանի մասնակցի և ձեր նախընտրած երկու այլ երկրների մասնակիցների օգտին:

Կիրակի օրը՝  նոյեմբերի 26-ին, միջոցառումից անմիջապես առաջ քվեարկությունը ժամանակավորապես կդադարեցվի: Ավելի ուշ՝ միջոցառման ընթացքում, այն կվերսկսվի մոտավորապես 15 րոպեով: Ելույթներից հետո ձեր ձայները կուղարկվեն քվեարկության թիմին, որտեղ դրանք կվերածվեն միավորների: Մրցույթի արդյունքները կորոշեք դուք և ժյուրին՝ 50/50 հարաբերակցությամբ: Ինչպես միշտ հաղթում է այն երգը, որը հավաքել է առավելագույն միավորները:

Աջակցեք մեր մասնակցին, քվեարկեք առցանց: