22.11.2019

Մեկնարկում է «Մանկական Եվրատեսիլի» առցանց քվեարկությունը

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ժամը 23:00-ին, մեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ» երգի միջզգային մրցույթի առցանց քվեարկությունը, որը կփոխարինի հեռուստադիտողների SMS քվեարկությանը։ 

Հայաստանի մասնակից Կարինա Իգնատյանի օգտին կարելի է քվեարկել ցանկացած երկրից, անգամ Հայաստանից։ Քվեարկելու համար անհրաժեշտ է այցելել WWW.JESC.TV կայքը, դիտել կարճ հիշեցումներ բոլոր մասնակիցների ելույթներից և քվեարկել առնվազն 3, 4 կամ 5 երկրի օգտին, իհարկե չմոռանալով Հայաստանը: Յուրաքանչյուր համակարգչից կամ բջջային հեռախոսից կարելի է քվեարկել մեկ անգամ։ Օնլայն քվեարկությունը կտևի նոյեմբերի 22-24-ը: 

Իսկ նոյեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում կհեռարձակվի «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը, որի ընթացկում հեռուստադիտողներին հնարավորություն կտրվի եւս մեկ անգամ քվեարկել։