16.09.2019

ԿԱՐԻՆԱՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2019»-ին

⁣«Դեպի Մանկական Եվրատեսիլում» հաղթեց Կարինա Իգնատյանը։ 

Նոյեմբերի 24-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Կարինան կներկայացնի Հայաստանը "Colours Of Your Dream" երգով։ ⠀

Միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, երեխաների միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում Կարինան ստացավ 138 միավոր։ ⠀

Ժյուրիի անդամների անուններն ու քվեարկության արդյունքները կհրապարակվեն www.eurovision.am կայքում՝ քվեարկության գործընթացի անաչառությունը երաշխավորելու նպատակով: ⠀