10.09.2014

Հայտնի են հայաստանյան ընտրության մասնակիցների անունները

«Մանկական եվրատեսիլ- 2014» երգի մրցույթի հայաստանյան ընտրական փուլը կկայանա սեպտեմբերի 14-ին` ժամը 19:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում: Հանրային հեռուստաընկերության «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթի գծով ստեղծագործական խումբը ստացել է մասնակցության 87 հայտ` Երեւանից, ՀՀ տարբեր մարզերից, Արցախից: Հայաստանյան նախընտրական փուլը հաղթահարել են 10 մասնակիցներ: Հայաստանը մրցույթին ներկայացնելու հնարավորությունը ստանալու համար կպայքարեն հետեւյալ մասնակիցները.

1. Նարեկ Վարդանյան - «Աշուն»
2. Մերի Քոչարյան - «Չի կարելի»
3. Էլինա եւ Արման - ‘’Galaxy’’
4. Կարեն Օհանյան եւ Միկա- ‘’Shine out’’
5.  Բեթթի (Էլիզաբեթ Դանիելյան) - ‘’People of the sun’’
6. Միկա - «Մանկության խորհուրդ»
7. Mery M - ‘’#Peace’’
8. Յունա - ‘’Walk around’’
9. Srbuhi feat. DDJ - «Զուռնա»
10. Սյուզի Հարությունյան - ‘’I dream’’

Հաղթողը կընտրվի հեռուստաքվեարկության եւ պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ:

«Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Մրցույթի մասնակից պետություններն են Հայաստանը, Վրաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Իտալիան, Մալթան, Մոնտենեգրոն, Ռուսաստանը, Սերբիան, Շվեդիան, Սլովենիան, Նիդերլանդները եւ Ուկրաինան: