Հայոց Ցեղասպանություն

1870 ական թվականներին ռուս-թուրքական պատերազմներից մեկի ժամանակ կնքվեց Սան-Ստեֆանոյի պայմանագրը, ըստ որի Թուրքիան ձեռնարկելու էր տնտեսական բարեփոխումներ իր տարածքներում բնակեցված  հայկական համայնքներում: Շուտով, կառավարության գլուխ անցած երիտթուրքերը՝ առաջնորդներ Մեհմեդ Թալեաթի, Իսմայիլ Էնվերի, Ահմեդ Ջեմալի հանձնարարկանով հրամայվում է ռազմական գործողություններ իրականացնել, իրագործելով Հայոց ցեղասպանություն բնաջնջման երեք փուլով:
Առաջին փուլում, հայ բոլոր տղամարդիկ 15-45 տարեկան հավաքագրվցին բանակում: Երկրորդ փուլը հայ քաղաքական, մտավոր, մշակութային եւ ռազմական առաջնորդների կոտորածն էր: Ապրիլի 24-ին 1915 թ., Կ. Պոլիսում 235 մտավորականներ ձերբակալվեցին եւ տեղափոխվեցին բանտ: Մտավորականների շարքում Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սեւակը, Դանիել Վարուժանը եւ այլ առաջադեմ մտածող մտավորականներ, ովքեր զոհ դարղան թուրքական սրին: Երրորդ փուլում ոչնչացվեց անպաշտպան ու խաղաղ հայ բնակչության մեծ մասը, հիմնականում կանայք, տարեցներ եւ երեխաներ: (https://www.genocide-museum.am/eng/armenian_genocide.php )
Ըստ ականատեսների եւ միջազգային լրագրողների արձանագրությունների, հաղորդում է, որ ավելի քան 1.5 միլիոն հայեր սպանվել են Օսմանյան կայսրության կողմից եւ ավելի քան 1 մլնը դարձել են  փախստականներ:
Միջազգային հանրությունը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանությունը աշտոնապես ճանաչել են, Արգենտինա, Բելգիա, Կանադա, Չիլի, Կիպրոս, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իտալիա, Լիբանան, Լիտվան, Նիդեռլանդներ, Լեհաստան, Ռուսաստան, Սլովակիա, Շվեդիա, Շվեյցարիա, Ուրուգվայ, Վատիկան, Վենեսուելա երկրները:
1967 թ. Ծիծեռնակաբերդի Բլրի վրա կառուցվել է հուշահամալիր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված: Ամեն տարի ապրիլի 24-ին հազարավոր հայեր այցելում են հուշակոթողին հարգելով ցեղասպանության զոհերի երի հիշատակը: Համալիրի 44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայերի վերածնունդը: Տասներկու նահանգները խորհրդանշող սալերը ներկայացնում են 12 ներկայիս Թուրքիայի տարածքում գնտվող հայկական նահանգները: Իսկ կենտրոնում 1.5 մետր խորության վրա շրջանով վառվում է հավերժական կրակը՝ նվիրված Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված 1,5 միլիոն հայերին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը իր դռները բացել է 1995 թ.-ից Հայոց ցեղասպանության 80-ամյակի կապակցությամբ: Թանգարանի կառուցվածքը յուրահատուկ դիզայն ունի: Թանգարանի բացման օրվանից տասնյակ հազարավոր այցելուներ են այցելել, այդ թվում, դպրոցականներ, քոլեջների ուսանողների եւ մեծ թվով զբոսաշրջիկներ Հայաստանից դուրս: Բացառիկ փաստաթղթերը եւ լուսանկարները, որոնք պահվում են թանգարանում վկայում են ցեղասպանությունը: