07.05.2022

Ինչպե՞ս քվեարկել Ռոզա Լինի օգտին

Մայիսի 14-ին՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով 21:00-ին, Թուրինում տեղի կունենա «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի եզրափակիչը: Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը ելույթ կունենա 8-րդը: Եզրափակիչում քվեարկելու հնարավորություն ունեն մասնակից բոլոր 40 երկրները: Ռոզա Լինի օգտին քվեարկելու համար հարկավոր է 08 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված հատուկ կարճ համարին:

Քվեարկության պահին հարկավոր է Եվրատեսիլին հետևել Ձեր բնակության երկրի հանրային հեռուստաընկերությամբ:

Հայաստանից Ռոզա Լինի օգտին քվեարկել հնարավոր չէ: