

-
Song
Քամի
-
Երաժշտության հեղինակ (ներ)
Սեվակ Խանաղյան
-
Խոսքերի հեղինակ (ներ)
Աննա Դանիելյան, Վիկտորյա Մալոյան
Սեվակ Խանաղյան
Սևակը ծնվել է Մեծավան գյուղում։ Վաղ տարիքից հետաքրքրվել է երաժշտությամբ։ 7 տարեկանում ընդունվել է երաժշտական դպրոց, ապա ավարտել է Կուրսկի մշակույթի քոլեջը։ Բարձրագույն երաժշտական կրթություն ստացել է Մայմոնիդի անվան Մոսկվայի պետական դասական ակադեմիայում։ Դեռ ուսման տարիներին նա սկսեց սեփական կոլեկտիվով հանդես գալ տարբեր հարթակներում: 2015-ին Սևակը դարձավ «Главная сцена» և «Голос» հեռուստանախագծերի մասնակից։ Սակայն առավել մեծ ճանաչում և հանդիսատեսի սեր նրան բերեց հաղթանակը Ուկրաինայի «Х-Factor» մրցույթում։ Պետք է նշել, որ մրցույթի լսումների փուլում նա շահեց ժյուրիի համակրանքը` կատարելով իր հեղինակային «Не молчи» երգը։ Նախագծի ավարտից հետո Սևակը սկսեց իր անհատական հյուրախաղերի շարքը Ռուսաստանում, Ուկրաինայում և Հայաստանում։ 2017-ի սկզբից երաժիշտը թողարկել է 3 նոր տեսահոլովակ արդեն ճանաչում բերած «Когда мы с тобой», «Не молчи» և նոր «Мой кислород» երգերի համար։ 2017-ին պայմանագիր է ստորագրել «PAMG» ընկերության հետ` «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծում ժյուրիի կազմում հանդես գալու վերաբերյալ։ Տվյալ պահին Սևակ Խանաղյանն ակտիվ ստեղծագործական կյանք է ծավալում, ձայնագրում է նոր երգեր, արդեն նկարահանված է 2 նոր տեսահոլովակ։ Այդ ամենին զուգահեռ իրացնում է համերգաշարերի խիտ գրաֆիկը։
«Երաժշտությամբ սկսել եմ զբաղվել 7 տարեկանից, երբ ստեղների վրա սովորեցի նվագել իմ առաջին մեղեդին»։
«Մանկության ամենավառ հիշողությունս, երբ հայրս ինձ սինթեզատոր նվիրեց»:
«Միշտ հպարտացել եմ իմ ազգային պատկանելությամբ։ Շատ տաղանդավոր ժողովուրդ ենք»: