Մարիա Սիքրեթ
Մարիա Սիքրեթ Armenia
  • Song

    Escape

  • Երաժշտության հեղինակ (ներ)

    Ջորջ Տոնոյան

  • Խոսքերի հեղինակ (ներ)

    Մարիա Աբրահամյան, Լիլիա Մուսայելյան

Մարիա Սիքրեթ

Մարիա Աբրահամյանը ծնվել է 1996-ի նոյեմբերի 4-ին՝ Լեհաստանում, այնուհետև տեղափոխվել է Երևան: 6 տարեկանից զբաղվել է պարով, սկզբում՝ «Արևիկ», իսկ պատանի տարիքից՝ «Hip-Hop Life» խմբում: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Բրյուսովի անվան պետական համալսարանում և դրան զուգահեռ սովորել է դիմահարդարում: Երգչուհին այժմ ունի իր սեփական դիմահարդարման սրահը: Վոկալով սկսել է զբաղվել 2,5 տարի առաջ: Սոչիում մասնակցել է «Արտ Միր» միջազգային մրցույթին և որակավորվել որպես 2-րդ կարգի վոկալիստ, մասնակցել է նաև «X Factor» նախագծին: Համագործակցում է ամերիկյան «Pop Toons TV»-ի հետ: ՀՀ Մշակույթի նախարարի կողմից արժանացել է շնորհակալագրի՝ մշակույթի ոլորտում ակտիվ գործունեության համար:

«Հումորն իմ օրվա անբաժանելի բաղադրիչն է: Սիրում եմ ճանապարհորդել ու բացահայտել աշխարհն ինձ համար»:

«Ինձ ոգեշնչում է Բեյոնսեն»:

«Շոկոլադի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ»: