24.09.2018

«Դեպի Մանկական Եվրատեսիլի» քվեարկության արդյունքները

«Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի հաղթողը որոշվել է քվեարկության հետեւյալ սկզբունքով ՝ 

Միջազգային պրոֆեսիոնալ ժյուրի, որը կազմված է ոլորտի հայ եւ միջազգային մասնագետներից (ձայների 1/3)

Երեխաների ժյուրի (անփոփոխ կազմով), որը կազմված է Մանկական Եվրատեսիլի նախորդ տարիների մասնակիցներից (ձայների 1/3)

Հեռուստադիտողների SMS քվեարկություն (ձայների 1/3)

Ստորև ներկայացնում ենք 2 կիսաեզրափակիչների և եզրափակիչի միջազգային և երեխաների ժյուրիի կազմը, ինչպես նաև քվեարկության մանրամասն արդյունքները․

Առաջին կիսաեզրափակիչում ժյուրիի քվեարկության համար սահմանված է եղել  1 - 11 բալանոց համակարգ, որում 1 միավորը նվազագույնն է իսկ 11-ը առավելագույնը (ըստ մասնակիցների քանակի): Ժյուրիի երկու խմբերի քվեարկության արդյունքներին գումարվել է հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքը։ Այսպիսով, առավելագույն միավոր հավաքած առաջին 5 մասնակիցներն անցել են եզրափակիչ փուլ։ 

  • Միջազգային ժյուրի (1-ին կիսաեզրափակիչ)

  • Երեխաների ժյուրի (անփոփոխ)

Երկրորդ կիսաեզրափակիչում ժյուրիի քվեարկության համար սահմանված է եղել  1 - 12 բալանոց համակարգ, որում 1 միավորը նվազագույնն է իսկ 12-ը առավելագույնը (ըստ մասնակիցների քանակի): Ժյուրիի երկու խմբերի քվեարկության արդյունքներին գումարվել է հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքը։ Այսպիսով, առավելագույն միավոր հավաքած առաջին 5 մասնակիցներն անցել են եզրափակիչ փուլ։ 

  • Միջազգային ժյուրի (2-րդ կիսաեզրափակիչ)

  • Երեխաների ժյուրի (անփոփոխ)

Եզրափակիչում ժյուրիի քվեարկության համար սահմանված է եղել 1 - 10 բալանոց համակարգ, որում 1 միավորը նվազագույնն է իսկ 10-ը առավելագույնը (ըստ մասնակիցների քանակի): Ժյուրիի երկու խմբերի քվեարկության արդյունքներին գումարվել է հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքը։ Այսպիսով, նախագծի հաղթող է ճանաչվել առավելագույն միավոր վաստակած մասնակիցը։ 

  • Միջազգային ժյուրի (Եզրափակիչ)

  • Երեխաների ժյուրի (անփոփոխ)