09.09.2018

«Դեպի Մանկական Եվրատեսիլ»․ 1-ին կիսաեզրափակիչ

Կայացավ «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակիչը։

Ելույթ ունեցող 11 մասնակիցներից եզրափակիչ անցան հետեւյալ 5 մասնակիցները՝ 

1. Անի

2. Վարդան Մարգարյան

3. L.E.V.O.N

4. Լիա

5. Էլիզա

Մրցութային առաջին օրվա արդյունքը որոշվեց միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, երեխաների միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում։ 

Միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետները, իսկ երեխաների միջազգային ժյուրիի կազմում ՝ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախորդ տարիների մասնակիցները։

Ժյուրիի անդամների անուններն ու քվեարկության մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի սեպտեմբերի 23-ին կայանալիք եզրափակիչից հետո՝ քվեարկության գործընթացի անաչառությունը երաշխավորելու նպատակով։