17.01.2018

5 նոր երգ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի յութուբյան պաշտոնական էջում

Հունվարի 15-ից «Դեպի Եվրատեսիլ» նախագծի յութուբյան պաշտոնական էջում հրապարակվում են մրցույթի մասնակիցների երգերը: Այսօր դրանցից ևս հինգն արդեն հասանելի են։

Հիշեցնենք, որ «Դեպի եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանում կմրցեն հետևյալ մասնակիցները՝

Ռոբերտ Քոլոյան, Սեւակ Խանաղյան, Սուրեն Պողոսյան, Մհեր Արմենիա, Ժաննա Դավթյան, Հայկ Կասպարով, Գեւորգ Հարությունյան, Մարիա Սիքրեթ, Հասմիկ Շիրոյան, Անգել, Ամալիյա Մարգարյան, Թամար Կապրելիան, Տյոմ, Լուսինե Մարդանյան, Արման Մեսրոպյան, Մարիամ, Կամիլ (Արսեն Գրիգորյան), «Նեմրա», «Ալտերնատիվ» և «Գաթա բենդ» ։

«Դեպի եվրատեսիլ» մրցույթն Առաջին ալիքի եթերում կհեռարձակվի փետրվարին։ Նախագծի հաղթողը կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ 2018-ին, որը կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: