Մոնիկա Ավանեսյան
Մոնիկա Ավանեսյան Armenia
  • Song

    «Choco Factory»

  • Երաժշտության հեղինակ (ներ)

    Մոնիկա Ավանեսյան, Էմմա Ասատրյան

  • Խոսքերի հեղինակ (ներ)

    Մոնիկա Ավանեսյան, Էմմա Ասատրյան

Մոնիկա Ավանեսյան

«Մանկական եվրատեսիլ-2013» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրեց 15-ամյա Մոնիկա Ավանեսյանը հայ ջազ երգչուհի Էմմա Ասատրյանի հետ համատեղ ստեղծած «Choco Factory» երգով:

«Մանկական եվրատեսիլ-2013» երգի մրցույթը տեղի ունեցավ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում, մասնակցում էին 12 երկրներ: Հայաստանի ելույթը շատ վառ էր ու գունեղ, համապատասխանում էր երգի տրամադրությանը: Դեկորացիաները թխվածքի եւ շոկոլադի տեսք ունեին, իսկ արտիստներն իրենց հագուստով քաղցրավենիքի խանութի աշխատակից էին հիշեցնում:

Հայաստանի պատվիրակ Մոնիկա Ավանեսյանը գրավեց 6-րդ հորիզոնականը: «Մանկական եվրատեսիլ-2013» մրցույթի հաղթող ճանաչվեց Մալթայի ներկայացուցիչ Գայա Կաուչին՝ “The Start” երգով: