Compass Band
Compass Band Armenia
  • Song

    Sweetie baby

  • Երաժշտության հեղինակ (ներ)

    Դավիթ Պարոնիկյան

  • Խոսքերի հեղինակ (ներ)

    Դավիթ Պարոնիկյան

Compass Band

Նիդերլանդներում անցկացվող «Մանկական եվրատեսիլ-2012» մրցույթին Հայաստանը ներկայացրեց Compass Band–ը՝ “Sweetie baby” երգով: Երբ չորս ընկերներ Դավիթը, Աբրահամը, Արշավիրն ու Արամը հավաքվել էին իրենց դպրոցում ելույթին նախապատրաստելու համար, չէին էլ կարող պատկերացնել, որ մի օր նրանց բենդը կներկայացնի Հայաստանը եվրատեսիլյան բեմից։

Երգը հեղինակը խմբի մենակատար Դավիթ Պարոնիկյանն է։ Երգի ոճն ընդգծում է տղաների սերը լեգենդար Բիթլզ ռոք խմբի հանդեպ։ Տղաների երգը սիրած աղջկա մասին է։

Compass Band–ը մրցույթում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը՝  վաստակելով 98 միավոր։ Տղաները միավորներ ստացան գրեթե բոլոր երկրներից, իսկ ամենաբարձր՝ երկու 12 միավորները Ուկրաինայից եւ Վրաստանից էին։ Հայաստանն իր 12 միավորը տվեց Ուկրաինայի մասնակից Անաստասիա Պետրիկին, ով էլ ի վերջո հաղթեց «Մանկական եվրատեսիլ-2012» մրցույթում: