Ի՞նչ է Եվրատեսիլը

Եվրատեսիլ երգի մրցույթը (անգլերեն՝ Eurovision Song Contest), երգի ամենամյա մրցույթ է, որն անցկացվում է Եվրոպական հեռարձակողների միության կազմում գտնվող երկրների միջև։
1950-ականներին, երբ Եվրոպան դեռ վերակառուցվում էր պատերազմի պատճառով տեղի ունեցած վնասներից, Շվեյցարիայում հիմված Եվրոպական Հեռարձակողների Միություն կազմակերպությունը որոշեց ստեղծել մի հեռուստատեսային շոու ծրագիր, որի նպատակն էր եվրոպացի հասարակությանը համախմբել երաժշտության շուրջ։
1956 թվականի մայիսի 24-ին Լուգանոյում կայացավ առաջին մրցույթը, որին մասնակցում էին 7 երկիր, յուրաքանչյուրը ներկայանելով երկու երգ,որը Եվրատեսիլի պատմության մեջ եզակի դեպք էր: Առաջին մրցույթի հաղթող դարձավ Շվեյցարիան ներկայացնող Լիզ Ասսիան, ում մրցույթը մեծ ճանաչում բերեց:
Ժամանակի ընթացքում մի շարք եկրներ մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնեցին: Թեւ ոչ բոլոր երգերը հաղթելու հնարավորություն ունեցան, շատ երգեր մեծ ճանաչում ձեռք բերեցին եւ դարձան տվալ ժամանակշրջանի հիթեր:
Մրցույթը ժամանակի ընթացքում հասավ այնպիսի ճանաչման,որ  համալրվեց շատ ու շատ նոր երկրներով, ինչը հանգեցրեց նրան,որ 1969 թվականին մրցույթը 4 հաղթող ունեցավ:
Տարիների ընթացքում մրցույթի կանոնները փոփոխության ենթարկվեցին, սակայն 1990-1999 թվականին ստեղծվեցին եւ հաստատվեցին այժմյան մրցույթի կանոնները:  Ստեղծվեցին երգերի տեւողության, լեզվի ու տարիքային սահմանափակումների մասին կանոններ: Այս տասնամյակը անհավատալի հաջողակ էր Իռլանդիայի համար, որը հաջորդաբար 4 անգամ հաղթեց մրցույթում:
Քանի որ աննախադեպ քանակության երկրներ էին մասնակցում մրցույթին, առաջ քաշվեց «կիսաեզրափակիչ» եւ «եզրափակիչ» փուլերի գաղափարը: Կիսաեզրափակչի փուլը սկսել է գործել 2004 թվականի մրցույթից։ Մինչև 2004-ից 2007 թվականը կիսաեզրափակչի փուլում 10 ամենաշատ ձայներ ստացած երկրները անցնում էինն եզրափակիչ և եզրափակչում մրցում «Մեծ քառյակի» և նախորդ տարվա մրցույթում 1-ից մինչև 10-րդ տեղը զբաղեցրած երկրների հետ՝ որոնք ավտոմատ հայտնվում էին եզրափակիչ։
2007 թվականի սեպտեմբերին ԵՀՄ-ն որոշեց որ Եվրատեսիլ 2008-ը ունենալու է երկու կիսաեզրափակիչներ և յուրաքանչյուր կիսաեզրափակչից 10 ամենաշատ ձայներ ստացած երկրները անցնեն եզրափակիչ։ Միայն «Մեծ հնգյակի» երկրներ՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան կարող են հանդես գալ միանգամից եզրափակչում։
2009 թվականին մրցույթը ունեցավ 124  միլիոն հեռուստադիտող, իսկ 2011ին՝ 105 միլիոն: Գերմանիան մրցույթում ամենաշատն է մասնակցություն ունեցել, 59 անգամ, իսկ Իռլանդիան ամենահաջողակն է՝ 7 հաղթականակներով:

2015 թվականին կհեռարձակվի Եվրատեսիլ երգի մրցույթի վաթսուներորդ հոբելյանական թողարկումը: Այն տեղի կունենա Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Հիշեցնենք,որ 2014 թվականի մայիսին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում Կոնչիտա Վուրստը իր «Rise Like a Phoenix» երգով ներկայացնելով Ավստրիան Եվրատեսիլ 2014 երգի մրցույթին հաղթանակ բերեց իր երկրին: