Քվեարկության Կանոններ

Եվրոպական  Հեռարձակողների  Միություն (ԵՀՄ)

«Եվրատեսիլ» երգի մրցույթը (ԵԵՄ) միջազգային համատեղ նախաձեռնություն է Եվրոպական հեռարձակողների միության անդամ պետությունների հովանու ներքո` որպես հեռուստատեսային փոխանակման ծրագիր, որը կոչվում է «Եվրատեսիլ»:

«Եվ

 

 

 

 

 

 

 

րատեսիլ» երգի մրցույթը երեք ներկայացումներից բաղկացած միջոցառում է, երկու՝ կիսաեզրափակիչ և եզրափակիչ ներկայացումներով:

«Եվրատեսիլ»-ը մասնակից հեռուստաընկերությունների մրցույթ է, որին մասնակցում է առավելագույնը 46 ակտիվ ԵՀՄ անդամ: Մասնակիցներից միայն 26-ը իրավունք ունեն մրցելու եզրափակչում:

Եզրափակչում կա 6 երաշխավորված տեղ. մեկը հյուրընկալող պետության մասնակցինն է, իսկ մնացած 5-ը ԵՀՄ անդամների մասնակիցների համար է՝ որպես նախաձեռնող կազմակերպիչ պետություններ, դրանք են Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան և Միացյալ Թագավորությունը: Այլ մասնակից հեռուստաընկերությունները պետք է մրցեն կիսաեզրափակիչներում:

2017 թ. Կիևում կայանալիք «Եվրատեսիլ»-ի ամսաթվերը հետևյալն են

Կիսաեզրափակիչ 1 -  9 մայիսի 

Կիսաեզրափակիչ 2 -  11 մայիսի 

Եզրափակիչ - 13 մայիսի 


Մասնակից հեռուստաընկերություն

Յուրաքանչյուր մասնակից հեռուստաընկերություն պարտավոր է կազմակերպել ներկայացուցչի ընտրությունը և իրավունք ունի ընտրել նրանց մուտքի ելույթի ձևաչափը: Սա նշանակում է, որ մասնակից հեռուստաընկերությունը լիազորված է ընտրել և՛ երգը, և՛ մասնակցին: Հեռարձակող կողմը որոշում է ընտրության ձևը՝ ազգային կամ ներքին:

Ազգային ընտրության ժամանակ դիտորդները կամ ժյուրին մրցութային կարգով ընտրում են կատարողին: Մարտ ամսվա երկրորդ կեսին կամ վերջում մասնակից հեռուստաընկերությունը հրապարակում է մրցույթի մուտքի մասին: Հեռուստաընկերությունը պարտավոր է կազմակերպել թափանցիկ և արդար ազգային ընտրություն: Հեռուստաընկերությունը պետք է կազմի ժամանակացույց ընտրության ընթացքի համար:

Եթե մասնակից հեռուստաընկերությունը նախընտրում է ներքին ընտրություն, ապա նրանք են ընտրում և՛ երգը, և՛ մասնակցին:

«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները չեն ընտրում մրցանակաբաշխության մասնակցին, նրանք պարզապես հետևում են ընթացքին և համոզվում, որ ամեն ինչ համապատասխանում է «Եվրատեսիլ»-ի կանոններին: Ընտրության մասնակցության համար ցանկացողները կարող են դիմել տեղի հեռուստատեսություն՝  ընտրության ընթացքի և պայմանների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար:


Երգ և կատարում

Երգի տևողությունը չպետք է գերազանցի երեք րոպեն:

Բեմում կենդանիների ներկայությունն արգելվում է: Բեմականացմանը կարող է մասնակցել առավելագույնը վեց հոգի:

Կիսաեզրափակիչ կամ եզրափակիչ փուլերի մասնակիցների տարիքը չպետք է լինի տասնվեց տարեկանից ցածր:

Յուրաքանչյուր երգիչ կարող է ներկայացնել մեկ երկիրը «Եվրատեսիլ»-ի ընթացքում:

Յուրաքանչյուր հեռարձակող մասնակից ազատ է ընտրել կատարման լեզուն:

Կատարումները (երգի տեքստը և երաժշտությունը) պետք է հանրայնացված չլինի և օգտագործված չլինի կոմերցիոն նպատակներով մինչև նախորդող տարվա սեպտեմբերի 1-ը: Հակառակ դեպքում հեռարձակող մասնակից կողմը պետք է տեղեկացնի «Եվրատեսիլ» երգի մրցույթի գործադիր ղեկավարին, ըստ որի կորոշվի՝ կատարումը կարո՞ղ է մասնակցել մրցույթին, թե՞ ոչ:

Երգիչների կատարումը պետք է լինի կենդանի ձայնով՝ ձայնագրված օժանդակ track-ի ուղեկցությամբ:

Ցանկացած փոփոխություն, որ կարվի ժամկետներից դուրս, կենթարկվի տուգանքի: Փոփոխությունները կարող է հաստատել միայն հյուրընկալող հեռարձակողը EBU մշտական ծառայության հետ խորհրդակցելուց հետո:

Քաղաքական տարրեր պարունակող կամ նման բնույթի երգի բառերը, ելույթները արգելվում են «Եվրատեսիլ» երգի մրցույթի ժամանակ: Արգելվում է նաև երգի տեքստում հայհոյանքների առկությունը: Երգի բառերը կամ կատարումը չպետք է վնասեն «Եվրատեսիլ» երգի մրցույթի կամ ԵՀՄ-ի հեղինակությանը: Մրցույթի շրջանակներում արգելվում են հաղորդագրությունները, որոնք կգովազդեն ցանկացած կազմակերպություն, ընկերություն, ապրանքանիշ, արտադրանք կամ ծառայություն կամ քաղաքական գործչի: Այս կանոնի խախտումը կհանգեցնի որակազրկման:

Քվեարկություն

2016 թ. մրցութային քվեարկության կարգում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Նախկինում քվեարկության վերջնական արդյունքի 50% -ը ապահովում էին հեռուստադիտողները, իսկ մյուս 50% -ը՝ մասնակից յուրաքանչյուր երկրի պրոֆեսիոնալ ժյուրիի թիմը: Այս արդյունքները ընդհանրացված տեսքով ներկայացվում էին եզրափակչի վերջում: Արդյունքում քվեարկության առաջին պահից մրցույթի հաղթողն ակնհայտորեն առանձնանում էր մյուսներից:

Նման անախորժություններից խուսափելու համար, Եվրոպական հեռարձակողների միությունը որոշակի փոփոխություններ է կատարել միավորների հայտարարման ընթացակարգում: Այսուհետև, պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքները կհայտարարվեն առանձին:

Յուրաքանչյուր երկիր նախ կներկայացնի իր ժյուրիի քվեարկության արդյունքները (մեզ ծանոթ 1-7, 8, 10 և 12 միավորները): Այնուհետև հեռուստադիտողների քվեարկության արդյունքները կընդհանրացվեն, և փոքրից մեծ հերթականությամբ կներկայացնեն մրցույթի հաղորդավարները:

Այս նոր համակարգի շնորհիվ, մրցույթի հաղթողը հայտնի կդառնա քվեարկության ավարտին:

Կիսաեզրափակիչները և եզրափակիչը

Երկու կիսաեզրափակիչների ընթացքում մասնակից երկրների հեռուստադիտողները տվյալ կիսաեզրափակչում կհրավիրվեն քվեարկելու: Հեռուստադիտողների ձայները ընդհանուր քվեարկության արդյունքների ընդամենը 50%-ն են կազմում, վերջիններս կարող են քվեարկել հեռախոսի, պաշտոնական հավելվածի կարճ հաղորդագրությունների միջոցով:

Ժյուրին, որը քվեարկելու է եզրափակիչ փուլում,  կքվեարկի մնացյալ 50% արդյունքի համար:

Եվրոպական հեռարձակողների միության քվեարկող գործընկեր Digame mobile GmbH կներկայացնի մասնակից հեռարձակողի արդյունքները՝ միաձուլելով հեռախոսային քվեարկության և ժյուրիի արդյունքները: Այնուհետև ձայները կհամապատասխանեցվեն հայտնի 12 բալանոց սանդղակին և կհրպարակվեն:

Եթե ժյուրիի և հեռախոսային քվեարկության ձայները համընկնեն, ապա գերակայությունը կտրվի հեռախոսային քվեարկությամբ ստացված ձայներին:

Յուրաքանչյուր երկիր պետք է բաշխի միավորները միայն 10 երգերի միջև՝  նշելով 12, 10 և 8-1 միավորները համապատասխանաբար:

Ավստրիայի, Իտալիայի, Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հեռուստադիտողները նույնպես կարող են քվեարկել:

Յուրաքանչյուր կիսաեզրափակչի ավարտին արդյունքները կհայտարարվեն այն հերթականությամբ, որը կորոշի ESC-ի գործադիր տնօրենը: Միայն 10 բարձր որակավորում ունեցող մասնակիցները հանդես կգան եզրափակչում:

Եզրափակչի ժամանակ քվեարկությունը և մրցակցության համակարգը նույնն է, ինչ կիսաեզրափակիչների ժամանակ:  26 թեկնածուներ կներկայանան եզրափակչում և կմրցեն ինչպես կիսաեզրափակիչ փուլերում: Մրցույթի հաղթող երգը կլինի այն, որը  կստանա համակցված ձայների առավելագույն միավորը արդյունքների հրապարակման պահին: Հաղթող երկիրը հնարավորություն է ստանում հաջորդ մրցույթը հյուրընկալելու իր երկրում:


Եզրափակիչ փուլի ժամանակ խոսնակը եթերում հայտարարում է քվեարկության արդյունքները: 1-7 միավորները հայտնվում են էկրանին, իսկ խոսնակը բարձրաձայնում է միայն 8, 10 և 12 միավորները:

Թե՛ հեռախոսային, և թե՛ ազգային ժյուրիի քվեարկության արդյունքները հասանելի կլինեն «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքում:

Ինչպես քվեարկել