14.02.2015

Եվրոպա աշխարհամասից Եսայի Ալթունյանն է

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա “Genealogy” խմբով: Խմբի 6 մասնակիցներից առաջինը ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը:  Եսայի Ալթունյանն իր թովիչ ձայնով գերել է ողջ Եվրոպան: Նա նաև երգահան է, դաշնակահար և դերասան: Եսայիի համար երաժշտությունը մարդկանց և նրանց սրտերը միավորելու միջոց է, համամարդկային լեզու, խաղաղության կոչ, որն ուրախությամբ է լցնում մարդկանց սրտերն ու հոգիները: Տեսանյութը հետեւյալ հղումով`https://www.youtube.com/watch?v=e_8dG20-CX8 (Եսայի Ալթունյանի կենսագրական մանրամասները` նամակի կից ֆայլում):
Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ “Genealogy” խումբը համախմբելու է 1915 թ-ին 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են` իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ: 
Ներկայացվելիք երգի վերնագիրն է՝ ‘Face The Shadow’’ («Առերեսվի՛ր ստվերին»):
‘’Genealogy’’ խմբի երկրորդ մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 20-ին:
Մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն:
Ծանոթացեք Եսայի Ալթունյան երգերին` հետեւյալ հղումներով

https://www.youtube.com/watch?v=zmhWak_Z0-Q
https://www.youtube.com/watch?v=gSQNE35peF0