09.12.2022

Ինչպե՞ս քվեարկել

Սեղմի՛ր այստեղ և քվեարկի՛ր

Անկախ քո գտնվելու վայրից՝ դեկտեմբերի 9-ից՝ ուրբաթ օրվանից սկսած դու կարող ես քվեարկել քո սիրելի երգի օգտին JESC.TV-ի միջոցով։ Կայքում կկարողանաս նաև դիտել բոլոր երգերի նախնական կատարումները։

Կատարումները դիտելուց հետո կարող ես քվեարկել 3 նախընտրած երգերի օգտին։ Կարող ես քվեարկել անգամ քո երկրի օգտին, եթե այն մասնակցում է մրցույթին։

Քվեարկումն իրականացվում է երկու փուլով․

Փուլ 1

Ուրբաթ, դեկտեմբերի 9, 23:00 - կիրակի, դեկտեմբերի 11, 18:59

Առաջին փուլը մեկնարկում է դեկտեմբերի 9-ին՝ 23:00-ին, և փակվում դեկտեմբերի 11-ին՝ 18:59-ին՝ «Մանկական Եվրատեսիլ»-ի ուղիղ եթերի մեկնարկից մեկ րոպե առաջ։

Փուլ 2

Կիրակի, դեկտեմբերի 11, բոլոր 16 մասնակիցների ելույթներից հետո

Քվեարկության երկրորդ փուլը կմեկնարկի վերջին` 16-րդ մասնակցի ելույթի ավարտից հետո։ Այս փուլի մեկնարկից հետո քո սիրելի երգի օգտին քվեարկելու համար դու կունենաս մոտավորապես 15 րոպե ժամանակ։

Քվեարկության արդյունքները կվերածվեն միավորների և կհայտարարվեն մրցույթի ժամանակ։