Հայաստանի ավանդն աշխարհում

Հայկական եկեղեցական ճարտարապետությունը շատ յուրօրինակ է։ Քրիստոնեությունը առանցքային դեր է խաղացել ճարտարապետության և մշակույթի զարգացման գործում։ Էջմիածնի Մայր տաճարն ու Զվարթնոց համալիրը 2000 թվականին, Հաղպատ և Սանահին վանական համալիրները՝ 1996-ին, Գեղարդավանքը՝ 2000-ին ընգրկվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։

2005-ին հայկական դուդուկի նվագը ճանաչվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց։ Դուդուկը պատրաստվում է ծիրանենու ճյուղերից։ Հայկական ծիրանը մշակվել է այստեղ դեռ հնագույն ժամանակներից և ենթադրվում է, որ այս մրգի ծագումը սկսվել է հենց Հայաստանից։ Համեղ մրգերից և բանջարեղեններից բացի, հայերն ունեն նաև բազմաթիվ հետաքրքիր ճաշատեսակներ։ Հայկական լավաշը նույնպես ընգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցների ցուցակում։

Հայկական գորգագործությունն աշխարհին հայտնի է նախաքրիստոնեական ժամանակներից։ Գորգերը տարբերվում են զարդանախշերով, գործվածքի տեսակով և այլն։ Գորգագործությունը յուրաքանչյուր հայ ընտանիքում պարտադիր պայման է եղել։ Յուրաքանչյուր զարդանախշ ունի որոշակի իմաստ։ Այսպիսով, գորգը ներկայացնում էր հավատալիքներ և կրոնական  արժեքներ։ Վիշապագորգը ամենահայտնի տեսակներից է։ 

Խաչքարը փորագրված քարն է։ Արհեստի այս տեսակը յուրօրինակ տեսակին և խաչքարերի այդքան մեծ քանակության կարելի է հանդիպել միայն Հայաստանում։ Խաչքարերը հատկապես բնորոշ են Միջնադարյան Քրիստոնյա Հայաստանին։ 2010-ին հայկական խաչքարերն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցների ցուցակում։ Ենթադրվում է, որ առաջին խաչքարերը ստեղծվել են 9-րդ դարում։ Հայտնի է, որ ամենահին հայտնի խաչքարը, որը հայտնաբերվել է Գառնիում, թվագրված է 897-ին։ Այն նվիրված էր հայոց թագուհի Կատրամիդեին։ Խաչքարերի զարգացման շրջանը 12-րդ և 14-րդ դարերն են։ Մինչ օրս էլ հայերը շարունակում են փորագրել խաչքարեր թե՛Հայաստանում, թե՛աշխարհով մեկ սփռված հայկական համայնքներում։ Խաչքարերը շարունակում են մնալ սիրված և գնահատված գլուխգործոցներ։ Սևանա լճին հարակից Նորադուզում է կենտրոնացած խաչքարերի մեծամասնությունը՝ թվով մոտ 40 000։