Հայոց այբուբենը
Աշխարհի հնագույն լեզուներից մեկը՝ հայերենը, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին։ 4-րդ դարի վերջում Վռամշապուհ արքայի հրամանով Մեսրոպ Մաշտոց վարդապետը ստեղծեց հայոց այբուբենը։ Մինչև այդ որպես գրագիր հայերեն գործածվում էր սեպագիրը, որը, սակայն, լիովին չէր համապատասխանում հայերենի հնչյունաբանությանը։ Երբ 405 թվականին Մաշտոցը հեղինակեց հայ գրերը, այբուբենում կար 36 տառ. ներկայումս դրանք 39-ն են։ Ընդ որում, տառերից յուրաքանչյուրը յուրօրինակ է և չի կրկնում ժամակակից և ոչ մի այբուբենի տառեր։ Առաջին հայերեն թարգմանված գիրքն Ասվածաշունչն է։
Հայերենը բաժանվում է երկու մեծ ճյուղերի՝արևելահայերեն և արևմտահայերեն։ Ժամանակակից արևելահայերեն խոսում են Հայաստանի Հանրապետությունում, Ռուսաստանի և Իրանի իսլամական հանրապետության հայկական համայնքներում։ Մինչ 1915-ի Հայոց Մեծ Եղեռնը արևմտահայերենը լայն տարածում ուներ Թուրքիայի Անատոլիայում։ Ներկայումս արմտահայերեն գործածում են ԱՄՆ-ի, Եվրոպայի, Միջին Արևելքի, Ավստրալիայի և Հարավային Ամերիկայի հայկական համայնքներում։ Գրաբարը 5-19-րդ դդ. գործածվել է գրականության մեջ, բայց Հայ առաքելական եկեղեցին մեր օրերում էլ շարունակում է կիրառել այն։
Աշխարհում կան 30 000 հնագույն հայկական ձեռագրեր, որոնց գերակշռող մեծամասնությունը՝ մոտ 20 000, գտնվում են ՀՀ տարածքում։ Մեսրոպ Մաշտոզի անվան Մատենադարանում են պահվում բոլոր հին հայկական գրերը։ Մատյաններ ստեղծելու արվեստը բավականին վաղ ակունքներ ունի Հայաստանում, ձեռագրերից յուրաքանչյուրը, գիր լինելուց զատ, մշակութային կարևորագույն արժեք է։ Մինչ 14-րդ դարը հայ ձեռագրերը գրվել են կենդանիների կաշվից պատրաստված թերթի՝ մագաղաթի վրա։ Այս մատյանները համարվել են սուրբ և պահպանել ժողովրդին պատերազմներից։ Մարդիկ պատրաստ են եղել նույնիսկ սեփական կյանքը զոհելով՝ փրկել ձեռագրերը։ Չափերով ամենամեծ մատյանի յուրաքանչյուր թերթն ունի 70 սմ երկարություն և 55.5 սմ լայնություն։ Մատյանների մյուս մասը պահպանվում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում՝ թվով 4 000 հատ, Վենետիկի Մխիթարյան Միաբանությունում՝ թվով 4 000 հատ և Վիեննայում։