Հայաստան` բիբլիական երկիր

Հայաստանը մեկն է այն հնագույն երկրներից, որն ունի մոտ 3 500 տարվա արձանագրված պատմություն: Ի սկզբանե երկիրն անվանվել է Հայք,  հետագայում վերանվանվել Հայաստան (Հայկի երկիր): Անվանումը գալիս է Հայկի և Բելի մասին հինավուրց լեգենդից, ըստ որի Հայկը պարտության է մատնել իր պատմական թշնամի Բելին: «Հայաստան» անունը կնքվել է երկրի շրջակա պետությունների կողմից, այն առաջացել է հայերի նախնի և մեծ առաջնորդ Արամի կամ Արմենակի անունից, որը հայտնի է ինչպես Միջագետքի Աստված Հայայի (Հայկի) ծոռ:

Հայկական լեռնաշխարհի առաջին նշանակալից պետությունն առավելապես զարգացած Արարատյան թագավորությունն էր: Պետությունը ստեղծվել է մ.թ.ա. 11-րդ դարում։ Մ.թ.ա. 782 թվականին Արգիշտի Առաջին թագավորը հիմնադրեց ամրակուռ Էրեբունի քաղաքը՝ ներկայիս Հայաստանի մայրաքաղաք Երևանը:
Հայկական թագավորությունում իշխել են այնպիսի բացառիկ արիստոկրատական դինաստիաներ, ինչպիսիք են Երվանդունիները, Արտաշիսյանները, Արշակունիները, Բագրատունիները և Ռուբինյանները: Տիգրան II կամ Տիգրան Մեծ (մ.թ.ա. 95-55) թագավորը Արտաշիսյան դինաստիայի ներկայացուցիչներից էր, որը հայտնի էր իր ունեցած իշխանությամբ ու լայնածավալ տարածքներով: Տիգրան Մեծի կայսրությունը ձգվում էր արևելքում Կասպից ծովի մինչև արևմուտքի  Միջերկրական ծով, հարավում Միջագետքից մինչև հյուսիսի Քուռ գետը: Հայաստանի ընդլայնումն ուղեկցվել էարժեքավոր և հարուստ մշակութային ժառանգությամբ՝ հելլենիստական բնորոշումներով: Արտաշիսյան ժամանակաշրջանում Հայաստանը մշակութապես զարգացած երկրներից մեկն էր Փոքր Ասիայում:


Հայաստանի տարածքային քարտեզը Արտաշեսյան դինաստիայի օրոք

Պատմության ընթացքում Հայաստանն ունեցել է 12 մայրաքաղաք՝ Տուշպա, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Սիս և ներկայիս 13-րդ մայրաքաղաքը՝ Երևան: Հայկական լեռնաշխարհում հայտաբերվել են նեոլիթյան դարաշրջանի բնակավայրի հետքեր:
2010 եւ 2011 թթ. տեղի ունեցած հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են աշխարհի ամենահին կաշվե կոշիկը ( մ.թ.ա. 3500)  եւ ծղոտե շրջազգեստը (մ.թ.ա. 3 900):