28.01.2020

Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 2-րդ կիսաեզրափակիչում

«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի երկրորդ մասում։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2020»-ի կեսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին, Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում։