Celebrate Diversity Challenge․ նոր մարտահրավեր Արծվիկից
Արծվիկը մեկնարկել է եվրատեսիլյան նոր մարտահրավեր ու կոչ անում մրցույթի այս տարվա մասնակիցներին տոնել բազմազանությունը՝ ցույց տալով, որ այն կարող է միավորել բոլորին: Արծվիկը կատարել է գերմանական ժողովրդական երգ և առաջին մարտահրավերը նետել Գերմանիայի ներկայացուցիչ Լեվինային:
Արծվիկի մարտահրավերը մեծ ոգևորություն առաջացրեց ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Եվրոպայում: Երգչուհու երկրպագուները մեծ ուրախությամբ ընդունեցին այս գաղափարը, որը բուռն քննարկումներ առաջացրեց թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում:
Լեվինայի պատասխանը շատ չուշացավ, ինչով և հաճելիորեն զարմացրեց շատ շատերին ու ոգեշնչեց: Նրա «Կաքավիկը» ստացվեց չափազանց քնքուշ ու սրտանց: