15.05.2016

Ավարտվեց Եվրատեսիլ 2016 երգի միջազգային մրցույթը

Համաեվրոպական երգի մրցույթի ևս մեկ էջ դարձավ պատմություն։ «Եվրատեսիլ 2016»-ում հաղթեց Ուկրաինան։ 

Հայաստանի համար այս տարին հոբելյանական էր, «Եվրատեսիլում» մենք ներկայանում էինք տասներորդ անգամ։ Հայաստանյան մասնակիցը՝ Իվետա Մուկուչյանը, փայլեց իր պրոֆեսիոնալ կատարմամբ, գրավեց միլիոնավոր հանդիսատեսների սրտեր։ Եվրատեսիլի ազգային ժյուրիների և երկրպագուների քվեարկության արդյունքում Իվետա Մուկուչյանը ստացավ 249 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Նա ավելի քան համարձակ էր թե՛ բեմում, թե՛ իր դիրքորոշման մեջ։ Արցախյան դրոշը վեր պարզած՝ Իվետան ևս մեկ անգամ աշխարհին ասաց․ «Արցախը Հայաստան է, և մենք խաղաղության երկիր ենք»։