17.02.2020

«Դեպի Եվրատեսիլ 2020»-ի քվեարկության արդյունքները

«Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի հաղթողը որոշվել է հետեւյալ սկզբունքով՝

1. Միջազգային պրոֆեսիոնալ ժյուրի, որի կազմում են ոլորտի առաջատար մասնագետները՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակից երկրներից (ձայների 33.3%),
2. Հանրային հեռուստաընկերության ժյուրիի (ձայների 33.3%)
3. Հեռուստադիտողների SMS քվեարկություն (ձայների 33.3%)։

 

Միջազգային պրոֆեսիոնալ ժյուրի՝  

·         Բելառուս - Օլգա Սալամախա
Պրոդյուսեր, «Եվրատեսիլ» երգի մրցույթում Բելառուսի պատվիրաակության ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ 2018» երգի մրցույթի գլխավոր պրոդյուսեր։
 

·         Իսրայել – Թալի Էշկոլի
«Եվրատեսիլ 2019» երգի մրցույթի պրոդյուսեր։
 

·         Վրաստան - Նաթիա Մշվենիերադձե
Պրոդյուսեր, «Եվրատեսիլ» երգի մրցույթում Վրաստանի պատվիրաակության ղեկավար։
 

·         Մալթա – Գորդոն Բոնելո
Ռեժիսոր, կրեատիվ պրոդյուսեր։
 

·         ՌուսաստանԵկատերինա Օրլովա
«Եվրատեսիլ» երգի մրցույթում Ռուսաստանի պատվիրաակության ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի ղեկավար խորհրդի նախագահ։

 

Հանրային հեռուստաընկերության ժյուրի՝  

·         Արմեն Սարգսյան
Հանրային հեռուստաընկերության կրեատիվ պրոդյուսեր։
 

·         Թերեզա Քարիմյան
Հանրային հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն, պրոդյուսեր։
 

·         Տիգրան Դանիելյան
Հանրային հեռուստաընկերության հասարակայնության և արտաքին կապերի տնօրեն։
 

·         Ստեփան Զաքարյան
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ։
 

·         Երվանդ Երզնկյան

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար։