05.11.2019

«Դեպի Եվրատեսիլի» հայտերի ընդունման մեկնարկը տրված է

Հանրային հեռուստաընկերությունը մեկնարկում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 3-րդ եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը:

Այս եթերաշրջանում երգիչները հանդես կգան իրենց երգերով եւ հաղթելու պարագայում հնարավորություն կստանան ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթին:

Երգը պետք է գրված լինի հատուկ նախագծի համար կամ նախկինում հրապարակված չլինի: Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 31-ը: Հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով՝ https://eurovision.am/hy/app:

Մանրամասների համար այցելել  www.eurovision.am կայքը կամ զանգահարել 091650015 հեռախոսահամարով: