Բարի գալուստ «Դեպի Դասական Եվրատեսիլ» մրցույթի լսումների գրանցման էջ

Հարգելի՛ դիմորդ, նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային հայտ: Մինչ հայտը լրացնելը, խնդրում ենք ՈՒՇԱԴԻՐ ընթերցել և ծանոթանալ հայտը ներկայացնելու կանոններին, պահանջներին, ինչպես նաև մասնակցության ընդհանուր դրույթներին և պայմաններին:

Հարցերի դեպքում կարող եք ուղարկել էլեկտրոնային նամակ [email protected] հասցեին:

  • Լսումներին մասնակցելն անվճար է:

  • Հայտերն ընդունվում են մինչև հունվարի 22-ը:

  • Մրցույթին կարող են դիմել այն պատանիները, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ վերջին 2 տարիներին մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում։

  • Մրցույթին կարող են մասնակցել այն պատանիները, որոնք 2026 թ. Հունիսի 6-ի դրությամբ կլինեն նվազագույնը 12, առավելագույնը՝ 21 տարեկան:

  • Առաջին փուլը հաղթահարած դիմորդները կհրավիրվեն լսումների 2-րդ փուլին։ Այստեղ պրոֆեսիոնալ ժյուրին կառանձնացնի լավագույն մասնակիցներին, որոնք էլ կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի ընթացքում հանդես կգան Առաջին ալիքի եթերում: Հաղթող մասնակիցը կներկայացնի Հայաստանը «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2026»-ին։

  • Լսումներին կարելի է մասնակցել դիմորդի ընտրությամբ ցանկացած 1 ստեղծագործության կենդանի կատարմամբ։

  • Լսումներին կարող են դիմել միայն մենակատարները, և անհրաժեշտ է լրացնել մասնակցության միայն մեկ հայտ:

  • Մասնակցության հայտը կարելի է լրացնել միայն մեկ անգամ: Լսումներին կարելի է մասնակցել միայն մեկ անգամ:

  • Անձնական տվյալներն անհրաժեշտ է լրացնել այնպես, ինչպես դրանք նշված են անձնագրում: Եթե Ձեր կողմից մուտքագրված անձնական տվյալները չհամապատասխանեն անձնագրում առկա տվյալներին, Ձեր հայտը չի դիտարկվի:

  • Հայտի վերջում անհրաժեշտ է կցել մասնակցի լուսանկարները և 1 կենդանի կատարման տեսագրությունը՝ որպես YouTube-ի փակ հղում: Կատարումը տեսագրելու համար կարող եք նաև օգտագործել FULL HD (1920x1080 pixels) ձևաչափով տեսագրող ցանկացած սմարթֆոն (բջջային հեռախոս): Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ձայնի որակին. այն պետք է հստակ լսելի լինի և չենթարկվի որևէ արհեստական միջամտության կամ փոփոխության, հակառակ դեպքում հայտը չի դիտարկվի:

  • Լսումների նախնական փուլը հաղթահարելու դեպքում «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» նախագծի թիմի ներկայացուցիչը կապ կհաստատի Ձեզ հետ հայտում նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային հասցեով:


  • ԴԻՄԵԼ