Քվեարկության կանոններ

Եվրոպական հեռարձակողների միություն (ԵՎՀՄ)
Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը ("JESC") ԵՎՀՄ անդամների միջազգային համատեղ արտադրանքն է, որն իրականացվում է Եվրոպական հեռարձակողների միության (ԵՎՀՄ) հովանու ներքո որպես հեռուստատեսային ծրագրի փոխանակման մի մաս՝ մեզ հայտնի Եվրատեսիլ անվամբ:
Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը ("JESC") բաղկացած է մեկ կենդանի համերգից:
Մանկական Եվրատեսիլի ժամանակ մասնակցում են Մասնակից Հեռարձակողները, և թվով առավելագույնը 18 գործող ԵՎՀՄ անդամների է թույլատրվում մասնակցել:
2017-ի Մանկական Եվրատեսիլի անցկացման օրը նոյեմբերի 26-ն է, իսկ վայրը՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին:

Մասնակից հեռարձակող
Յուրաքանչյուր Մասնակից Հեռարձակող պատասխանատու է ներկայացուցչի ընտրության գործընթացի կազմակերպման համար և իրավունք ունի ընտրելու իր մուտքի ձեւաչափը: Սա նշանակում է, որ Մասնակից Հեռարձակողը իրավասու է ընտրել և՛ երգը, և՛ երգը ներկայացնողին/ներին: Հեռարձակողն է ընտրում ընտրության ձևը՝ ազգային, թե՞ ներքին: 
Ազգային ընտրության դեպքում հանդիսատեսը և/կամ ժյուրին պետք է քվեարկի ներկայացուցչի օգտին, որպեսզի վերջինս ընտրվի նախագծի համար: Հանրային հեռարձակողը պետք է կազմակերպի թափանցիկ և արդար ազգային ընտրություն: Հեռարձակողը կարող է կազմակերպել ընտրության գործընթացի ժամանակացույցը:
Եթե Մասնակից Հեռարձակողը նախընտրի ներքին ընտրություն, պետք է ընտրի և՛ երգը, և՛ երգը ներկայացնողին/ներին:
Մանկական Եվրատեսիլի կազմակերպիչները չեն ընտրում մրցույթի մասնակիցներին. նրանք պարզապես ուղղորդում են գործընթացը և համոզվում, որ ամեն ինչ համապատասխանում է Մանկական Եվրատեսիլի կանոնակարգին:
Ովքեր ցանկանում են մասնակցել ընտրական գործընթացին պետք է կապ հաստատեն տեղի Մասնակից Հեռարձակողի հետ ընտրության ձևի և ընթացքի լրացուցիչ մանրամասների համար:

Երգը և ելույթը
• Երգի տևողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն:
• Յուրաքանչյուր երգի բառերը պետք է գրված լինեն և ներկայացվեն Մասնակից Հեռարձակող երկրի գլխավորապես ազգային լեզվով/լեզուներով: Երգի ամբողջ բառերի առավելագույնը 25%-ը կարող է լինելայլ լեզվով:
• Մանկական Եվրատեսիլում մրցող բոլոր մասնակիցները ելույքի օրը պետք է լինեն 9-14 տարեկան:
• Յուրաքանչյուր ելույթ կարող է բաղկացած լինել բեմի վրա գտնվող առավելագույնը 6 երեխա մասնակիցներից: Ոչ մի ողջ կենդանի չի կարող գտնվել բեմի վրա:
• Տվյալ տարվա ընթացքում մասնակիցը չի կարող ներկայացնել մեկից ավել երկիր:
• Երեխա մասնակիցները պետք է ակտիվորեն մասնակցեն ընտրված երգի բառերի և երաժշտության գրման գործընթացին. հասկանալի է, որ երեխային թույլատրվում է օգնություն ստանալ այս գործընթացում մեծահասակներից (մասնագետներից կամ ուրիշներից):
• Երեխա մասնակիցը պետք է լինի երգի միակ կամ համատեղ իրավատերը. հասկանալի է, որ երեխա մասնակիցը կարող է լինել փոքր իրավունքների տեր երաժշտական կոլեկտիվի անդամ և կարող է ձայնագրության թողարկման պայմանագիր ունենալ ձայնագրող ընկերության հետ:
• Երեխա մասնակիցը, ով մասնակցել է երգի բառերի և երաժշտության գրման գործընթացին, Ազգային Ընտրության և Համերգի օրը պետք է մասնակցի երգի բեմականացմանը որպես երգիչ, պարող, կամ երաժիշտ:
• Ստեղծագործությունը (երգի բառերը և երաժշտությունը) չպետք է հրապարակված լինի մինչև նախորդ տարվա մայիսի 1-ը:
• Իրավասու են այն երեխաները, որոնք կամ ազգությամբ մասնակից երկրից են են, կամ այդ երկրի քաղաքացի են: Յուրաքանչյուր երեխա մասնակից կարող է ներկայացնել մեկ մասնակից երկիր:
• Երեխա մասնակիցները պետք է ցանկացած պարագայում բեմում ելույթ ունենան կենդանի ձայնով, և իրենց ձայնակցի երաժշտության ձայնագրությունը: Ձայնագրված երաժշտությունը կարող է պարունակել բեք վոկալ (առկայության դեպքում) դրան ուղեկցող հիմնական վոկալի  հետ մեկտեղ: Եթե հիմնական վոկալը ձայնագրված է որպես ձայնակցող երաժշտության ուղեկցելու բեք վոկալին, դա չպետք է ազատի Մասնակցին/ներին կենդանի կատարումից, այսինքն՝ ձայնակցող երաժշտության վրայից: Հյուրընկալող Հեռարձակողը պետք է ստուգի այս Կանոնի նկատմամբ հարգանքը:
• Քաղաքական կամ նմանատիպ բնույթի երգի բառեր, ելույթներ, ժեստեր պետք է արգելվեն Եվրատեսիլ երգի մրցույթի ժամանակ: Սա նաև վերաբերում է երգի բառերում կամ ելույթի ժամանակ հայհոյանքի և/կամ այլ անընդունելի բառապաշարի առկայությանը: Երգի բառերը և/կամ երգի ելույթը չպետք է անարգի Համերգները, Եվրատեսիլ երգի մրցույթը կամ ԵՎՀՄ-ն: Ոչ մի հաղորդագրություն, խթանող որևէ կազմակերպության, հաստատության, քաղաքական կամ այլ դրդապատճառի, ընկերության, ապրանքանիշի, արտադրանքի կամ ծառայության, չի թույլատրվում Համերգների և ցանկացած պաշտոնական Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթների ժամանակ: Սույն կանոնի խախտումը կարող է հանգեցնել որակազրկման:

Քվեարկություն
Մասնակից Հեռարձակող երկրներում բոլոր հեռուստադիտողները կարող են քվեարկել իրենց նախընտրած երգի օգտին, սակայն նրանք չեն կարող քվեարկել իրենց երկիրը ներկայացնող երգի օգտին: Նրանք կարող են քվեարկել միայն այլ երկրները ներկայացնող երգերի օգտին: Յուրաքանչյուր երկիր կունենա Ազգային ժյուրի՝ բաղկացած 5 երաժշտության ոլորտի մասնագետներից, որը կկազմի քվեների 50%-ը: Մնացած 50%-ը կստացվի հեռուստաքվեարկության արդյունքում: Յուրաքանչյուր մասնակից երկրում երգի միջին ցուցանիշը հաշվարկելու համար հաշվի են առնվում և՛ ժյուրիի քվեները, և՛ հեռուստաքվեարկության արդյունքները:
Ազգային ժյուրին կազմում է ամբողջի 50%-ը: Ժյուրիի անդամները պետք է առաջին տեղը տան իրենց ամենասիրելի երգին, երկրորդը՝ երկրորդ սիրելի երգին, և այսպես շարունակ: Ձեռնպահ մնալ չի թույլատրվում:
Ժյուրիի անդամները պետք է նախ և առաջ գնահատեն ներկայացնողի ձայնային տվյալները, բեմական ելույթը, երգի ինքնատիպությունը և կառուցվածքը և իհարկե ելույթի ամբողջական տպավորությունը:
Հեռուստադիտողները կարող են քվեարկել հեռախոսազանգի, կարճ հաղորդագրության միջոցով: Քվեարկությունը բաց կլինի միայն 15 րոպե, երբ բոլոր մասնակիցներն ավարտեն իրենց ելույթները: Հաշվի կառնվեն միայն այն քվեները, որոնք ստացված կլինեն հայտարարված 15 րոպեների ընթացքում, իսկ տրված ժամանակահատվածից հետո ստացված քվեներն անվավեր կհամարվեն: Հեռուստաքվեարկությունը կկազմի ամբողջ արդյունքի միայն 50%-ը:
Համաձայն հեռուստաքվեարկության՝ երգը, որը ստացած կլինի քվեների ամենամեծ քանակությունը կզբաղեցնի առաջին տեղը, իսկ երգը, որը ստացած կլինի քվեների երկրորդ ամենամեծ քանակությունը՝ երկրորդ տեղը և այդպես շարունակ:
Յուրաքանչյուր Մասնակից Հեռարձակող պետք է նաև առաջադրի 10-15 տարեկան երեխայի, ըստ ընթացակարգի, որպես Երեխաների Միջազգային Ժյուրիի անդամ:
Միայն այս համատեղ դասակարգումից հետո արդյունքները փոխակերպվում են արդեն արդեն հայտնի «Եվրատեսիլյան համակարգին», որտեղ առավել նախընտրելի երգը ստանում է 12 միավոր, երկրորդ տեղում գտնվողը՝ 10 միավոր և մնացած երգերը ստանում են համապատասխանաբար 8-1 միավոր: