Միքայել Վարոսյան
Միքայել Վարոսյան Armenia
  • Song

    Love

  • Երաժշտության հեղինակ (ներ)

    --

  • Խոսքերի հեղինակ (ներ)

    --

Միքայել Վարոսյան

«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին 2015-ին Հայաստանը կներկայացնի Միքայել Վարոսյանը: Նա 2012-ից սկսած մասնակցել է «Մանկական եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան բոլոր փուլերին, սակայն բաղձալի երազանքին հասնելու համար մի քանի տասնորդական միավորներ չեն բավականացրել: 
12-ամյա Միքայելը երաժշտության ասպարեզում իր առաջին քայլերն արել է դեռեւս 6 տարեկանում, երաժշտական կրթություն է ստացել, հետագայում՝ ներկայացրել Հայաստանը միջազգային մրցույթների ժամանակ: 2012-ին մասնակցել է «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան ընտրական փուլին: 2013-ին Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացած մանկական միջազգային “Golden Sparkles” մրցույթ-փառատոնի ընթացքում միաժամանակ 3 մրցանակի է արժանացել՝ կատարողական մրցույթում 2-րդ տեղ է զբաղեցրել, երգի մրցույթում՝ 3-րդ, ինչպես նաեւ արժանացել է մրցույթի «Ամենագրավիչ մասնակից» հատուկ մրցանակին:
2014-ին Միքայելը մասնակցել է Վիտեբսկ քաղաքում անցկացվող «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթին, որտեղ ներկայացրել է Հայաստանը եւ գրավել 3-րդ տեղը:
Միքայել Վարոսյանը սովորում է Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցում, 7-րդ դասարանում:
Միքայելը նկարահանվել է ռեժիսոր Արմեն Ռոնովի ֆիլմում, կրկնօրինակել եւ հնչյունավորել մի շարք մուլտֆիլմեր եւ ֆիլմեր:
2014-ից իր առաջին քայլերն է արել նաեւ հեռուստատեսային աշխարհում, սկսել է վարել «Փազլ» մանկական հաղորդումը:
Միքայելը շատ է սիրում Մայքլ Ջեքսոնի եւ Բրունո Մարսի երգերը եւ ակտիվ հետեւում է նրանց երաժշտական գործունեությանը: