Բեթթի
Բեթթի Armenia
  • Song

    «Արևի մարդիկ»

  • Երաժշտության հեղինակ (ներ)

    Բեթթի, Մանե Հակոբյան

  • Խոսքերի հեղինակ (ներ)

    Ավետ Բարսեղյան, Բեթթի

Բեթթի

Թվով 12-րդ «Մանկական եվրատեսիլ» մրցույթին Հայաստանը ներկայացրեց էլիզաբեթ Դանիելյանը՝ Բեթթին, իր «Արևի մարդիկ» երգով: Մտահղացումը Բեթթիինն էր, նա նաեւ գրել էր երաժշտությունը, խոսքերի հեղինակն էին Ավետ Բարսեղյանը եւ Մանե Հակոբյանը:

Բեթթիի ելույթը Մալթայում տարբերվում էր նախընտրական փուլի ելույթից: «Մանկական եվրատեսիլ-2014» մրցույթի բեմին նրան էին միացել երկու պարող հիփ-հոփ Life պարային խմբից եւ երեք ակրոբատ Գեւորգ Գինոսյանի անվան կրկեսի դպրոցից (բեմադրող՝ Քրիստինա Հովակիմյան): Երգը Բեթթիի ընկերների մասին է, ում աղջիկը կոչում է «արևի մարդիկ»: Երգչուհու հագուստները նարնջագույն էին, ինչը խորհրդանշում էր արևը:

Քվեարկության ավարտից հետո, Հայաստանը 3-րդ տեղում էր՝ 146 միավորով: Բեթթին բոլոր մասնակից երկրներից ստացել էր ամենաշատ 12 միավորները: Հայաստանը միայն մեկ միավոր զիջել է Բելառուսին եւ տասներեքը՝ մրցույթի հաղթող Իտալիային: Սա Իտալիայի առաջին հաղթանակն էր Եվրատեսիլ մրցույթում 1990-ից ի վեր: