Դալիթա
Դալիթա Armenia
  • Song

    «Welcome to Armenia»

  • Երաժշտության հեղինակ (ներ)

    Դալիթա

  • Խոսքերի հեղինակ (ներ)

    Դալիթա

Դալիթա

12-ամյա Դալիթան դարձավ այն երգչուհին, ով ներկայացրեց Հայաստանը «Մանկական եվրատեսիլ-2011» մրցույթին: Այն տեղի ունեցավ Երեւանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դալիթան եւ իր խմբի անդամները «Welcome to Armenia» երգով ողջունեցին ամբողջ Եվրոպային: Դալիթան հանդիսատեսին պատմեց Հայաստանի պատմության, ծաղկման, երեխաների եւ երկրի ապագայի մասին:  Երգի բառերի հեղինակը եւ կոմպոզիտորը Դալիթան էր, ով երգը գրել էր իր ուսուցիչ Էմմա Ասատրյանի օգնությամբ:

Դալիթան եւ նրա խումբը հանդես եկան ուրախ և զվարճալի ներկայացամբ: Բեմադրությունը օդանավակայանի թեմայով էր. աղջիկները կրում էին թռիչքի ուղեկցորդուհիների համազգեստներ, իսկ տղաները հագնվել էին օդաչուների նման: Պարային խումբը կիրառեց որոշ հայկական պարի  ու նաև հիփ-հոփի շարժումներ:

Դալիթան մրցույթում ներկայացավ 4-րդ համարի ներքո եւ հայտնվեց 5-րդ հորիզոնականում: «Մանկական եվրատեսիլ-2011» մրցույթի հաղթող ճանաչվեց Վրաստանի ներկայացուցիչ Candy խումբը` “Candy Music” երգով: