Վլադիմիր Արզումանյան
Վլադիմիր Արզումանյան Armenia
  • Song

    «Մամա»

  • Երաժշտության հեղինակ (ներ)

    Վլադիմիր Արզումանյան

  • Խոսքերի հեղինակ (ներ)

    Վլադիմիր Արզումանյան

Վլադիմիր Արզումանյան

«Մանկական եվրատեսիլ-2010» երգի մրցույթին եվրատեսիլյան հայաստանյան պատվիրակը դարձավ արցախաբնակ Վլադիմիր Արզումանյանը, որը Բելառուսում կայանալիք մրցույթին ներկայացավ «Մամա» երգով:

Վլադիմիրին բեմում միացան նաեւ նրա հասակակից հինգ պարող տղաները՝ Գրիգորը, Գեւորգը, Վախթանգը, Դանիելը եւ Տիգրանը: Ըստ Քրիստինե Ավագիմյանի բեմադրության՝  նրանք բոլորը Վլադիմիրի բակային ընկերներն էին: Պարային մասում ընգրկված էին եւ՛ հայկական ազգային պարին, եւ՛ հիփ-հոփին բնորոշ տարրեր:

Այդ տարի մասնակից երկրները 14-ն էին: Մրցույթի հաղթողն ընտրվելու էր ժյուրիի եւ հանդիսատեսի համատեղ քվեարկությամբ: Վաստակելով 120 միավոր՝ Վովան հաղթեց «Մանկական եվրատեսիլ-2010» երգի մրցույթում: Սա Հայաստանի առաջին հաղթանակն էր եվրատեսիլյան որեւէ մրցույթում: Վաստակած միավորներով Վլադիմիրին հաջորդում էին Ռուսաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչները:

Ոգեշնչված Հայաստանի հաղթանակով՝ Հանրային հեռուստաընկերությունը հայտ ներկայացրեց գալիք մրցույթը Հայաստանում անցկացնելու: Արդյունքում որոշվեց, որ Երեւանն է լինելու «Մանկական եվրատեսիլ-2011» մրցույթի մայրաքաղաքը: