27.11.2017

Միշան գրավեց 6-րդ հորիզոնականը

Կայացավ «Մանկական Եվրատեսիլ-2017»-ը. Միշան 148 միավորով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Առավելագույն 12 միավոր Միշան ստացավ Կիպրոսից, իսկ բարձր՝ 10-ական, միավոր նա ստացավ Լեհաստանից, Վրաստանից, Ալբանիայից, Ուկրաինայից եւ Ռուսաստանից:

Հայաստանն իր 12 միավորը տվեց Վրաստանին:

Հայաստանի ժյուրիի կազմում ընդգրկված էին երգչուհի Զարուհի Բաբայանը, պրոդյուսեր Զառա Պետրոսյանը, կոմպոզիտոր Կարեն Անանյանը, ինչպես նաեւ «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցներ Միկան եւ Մերի Վարդանյանը։

Ընդհանուր հաշվարկով՝ 188 միավորով, «Մանկական Եվրատեսիլ 2017»-ում հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Պալինա Բոգուսեւիչը: 2-րդ տեղը 185 միավորով զբաղեցրեց Վրաստանը, իսկ 3-րդը՝ Ավստրալիայի ներկայացուցիչ Իզաբելա Քլարքը (172):