Հյուրընկալող երկիր

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիան Արևելյան Եվրոպայի ամենահին քաղաքներից է: Այն աշխարհին ներկայանում է հազարամյա պատմությամբ և հարուստ մշակույթով: Եվրամիության մեծությամբ թվով 14-րդ քաղաքն ունի շուրջ 1.3 մլն բնակչություն, մայրաքաղաք է հռչակվել 1879 –ին: Սոֆիայում են գտնվում երկրի կարևոր կառույցներն ու հաստատությունները՝ համալսարաններ, նախարարություններ, մշակութային կենտրոններ և այլն: Քաղաքի գեղեցիկ փողոցները, առևտրի կենտրոնները և գիշերային աշխույժ կյանքը յուրաքանչյուր տարի գրավում են հազարավոր այցելուների՝ դարձնելով Սոֆիան Արևելյան Եվրոպայի ամենահայտնի տուրիստական կենտրոններից մեկըՀարևան երկրներն են Սերբիան, Ռումինիան, Մակեդոնիան և Հունաստանը: Երկրի արևելյան սահմանը ողողող Սև ծովը գրավում է զբոսաշրջիկներին ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը:

Քաղաքի անունը ծագում է հին հունական «Սոֆիա» բառից, որը թարգմանաբար նշանակում է «իմաստություն»: Եվ հաճախ թվում է, որ քաղաքի կառուցման հիմքում հենց իր անվան ստուգաբանությունն է ընկած: Ինչպես Հայաստանը, Բուլղարիան ևս ունի հարուստ մշակույթ և բազում կոթողներ ու եկեղեցիներ: Այստեղ է տարածաշրջանի պատմության ամենամեծ ինստիտուտը՝ Պատմության ազգային թանգարանը, որտեղ ցուցադրվում է ավելի քան 600 ցուցանմուշ: Սոֆիայում է գտնվում Բալկանների ամենահին օպերային թատրոնը, որը մի քանի անգամ նորոգվելուց հետո իր դռներն է բացել բոլոր հյուրերի առջև: Սոֆիայում գործող մետրոպոլիտենը զգալիորեն հեշտացնում է բնակչության և հյուրերի երթևեկությունը: 

Այստեղ է նաև լեգենդար Armeec համերգասրահը, որը հյուրընկալեց «Մանկական եվրատեսիլ-2015» մրցույթը: