Քրիստոնեության ընդունումը

Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որն 301 թվականին ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Աշխարհում ամենահին՝  Հայ Առաքելական եկեղեցու առաջին առաջնորդն էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։  Այս պատմական իրադարձությունը տեղի է ունեցել հայոց մեծագույն արքաներից մեկի՝ Տրդատ III-ի օրոք։ Ավանդույթի համաձայն արքան հիվանդանում է խոզակերպությամբ և խուսափում ներկայանալ ժողովրդին։ Արքան դիմում է ժամանակի բոլոր հեղինակավոր բժիշկներին, սակայն ապարդյուն։ Խոսրովադուխտ արքայադուստրը շուտով տեսիլք է ունենում, որն ակնարկում է մի սուրբ մարդու զորավոր աղոթքների մասին։ Արքան գտնում է նրան և օգնություն հայցում։ Սուրբ Գրիգոր առաքյալն օգնում է նրան և Տրդատն ապաքինվում է։ Ականատես լինելով աղոթքի զորությանը և քարոզչի հավատքի անսասանությանը՝ արքան և ամբողջ արքունիքը դառնում են քրիստոնյա։

Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալները։ Եկեղեցու բարձրագույն պաշտոնյան կաթողիկոսն է, որը համարժեք է Կաթոլիկ եկեղեցու Պապին։