01.04.2019

Հանդիպում Սփյուռի նախարարի պաշտոնակատարի հետ

Ապրիլի 1-ին Հայաստանի Եվրատեսիլի ներկայացուցիչ Սրբուկն ու Եվրատեսիլյան պատվիրակության անդամները հանդիպել են Սփյուռքի նախարարի պարտականությունը կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է սփյուռքի աջակցության հարցը: «Երգը լսել ենք, հավանել, հետաքրքրությունը շատ բարձր է, նաև սփյուռքի կողմից: Համոզված եմ, որ այս տարի հաղթելու ենք:», - հանդիպման ընթացքում նշել է Բաբկեն Տեր-Գրիգորյանը: Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը Սրբուկին է նվիրել Աշխարհում հայ երգն ու երաժշտությունը տարածած կատարող-երաժիշտների ժողովածուն՝ հույս հայտնելով, որ օրերից մի օր երգչուհին ևս կընդգրկվի այդ ցանկում:

Թել Ավիվի Եվրատեսիլյան բեմում մեր պատվիրակը նախ հանդես կգա 2-րդ կիսաեզրափակչում՝ մայիսի 16-ին: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին: Մինչև այդ ծրագրված է համերգային շրջագայություն Եվրոպայում: Առաջին կանգառը Նիդեռլանդներում է: