24.01.2019

Ավարտվեց «Եվրատեսիլ 2019» հայաստանյան երգի հայտերի ընդունման փուլը

Ավարտվեց «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար հայտարարված երգի հայտերի ընդունման փուլը: Մրցույթի արդյունքում Հանրայինի ստեղծագործական թիմը ստացել է շուրջ 300 հայտ, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:

«Չեք պատկերացնի, թե սրտի ինչ թրթիռով ու ինչպիսի անհամբերությամբ էի սպասում Ձեր կողմից ուղարկված հայտերին։ Ու հիմա դժվարանում եմ բառերով բնութագրել, թե որքան շնորհակալ եմ բոլոր-բոլորին, որ մտածել եք իմ ու ելույթիս մասին, ստեղծագործել ինձ համար։ Ստացված հարյուրավոր հայտերից ինձ համար կան մի քանի արդեն սիրելի դարձած երգեր, որոնցից և պետք է ընտրություն կատարվի։ Մեր թիմին անհրաժեշտ է որոշակի ժամանակ վերջնական որոշում կայացնելու և եվրատեսիլյան երգն իմ սիրելի երկրպագուներին ներկայացնելու համար։ Ես շատ անհամբեր եմ, հուսով եմ` դուք նույնպես», - ասել է Սրբուկը:

Հետևեք Եվրատեսիլի հայկական պատվիրակության պաշտոնական էջերին Ֆեյսբուքում և Ինստագրամում ու առաջինը տեղեկացեք Եվրատեսիլյան բոլոր նորություններին: