12.05.2017

Արծվիկը «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակչում ելույթ կունենա 5-րդը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մայիսի 13-ին կկայանա «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա 05 համարի ներքո: 
 
Մրցույթի 26 մասնակից երկրները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ` Իսրայել, Լեհաստան, Բելառուս, Ավստրիա, Հայաստան, Նիդերլանդներ, Մոլդովա, Հունգարիա, Իտալիա, Դանիա, Պորտուգալիա, Ադրբեջան, Խորվաթիա, Ավստրալիա, Հունաստան, Իսպանիա, Նորվեգիա, Միացյալ Թագավորություն, Կիպրոս, Ռումինիա, Գերմանիա, Ուկրաինա, Բելգիա, Շվեդիա, Բուլղարիա, Ֆրանսիա: 
Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկն այսօր կմասնակցի եզրափակչից առաջ գլխավոր երկու փորձերին, որոնցից վերջինը կգնահատեն ժյուրիի անդամները: 
Մրցույթի վերջնական հաղթողը կորոշվի պրոֆեսիոնալ ժյուրիի և sms քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ: 
 
Համաեվրոպական երգի մրցույթի եզրափակիչ փուլը կհեռարձակվի մայիսի 13-ին` ժամը 23:00-ին, Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի եթերում: Այն կրկին կմեկնաբանեն Առաջին ալիքի հաղորդավարներ Ավետ Բարսեղյանն ու Գոհար Գասպարյանը, հայաստանյան միավորները կհայտարարի «Եվրատեսիլ 2016»-ի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը: 
 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.1tv.amwww.eurovision.am կայքերում, ինչպես նաև Արծվիկի պաշտոնական էջերում՝ Facebook, InstagramTwitter